Նոբելյան մրցանակի դափնեկիրը մինչեւ 2024 թվականը «մեծ առաջընթաց» է ակնկալում մութ մատերիայի ուսումնասիրման ոլորտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ քաղաքացի, ազգությամբ չի միջուկային ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սամուել Թինգը (Դին Չժաոչժուն) մինչեւ 2024 թվականը մեծ հայտագործություններ է ակնկալում մութ մատերիայի ուսումնասիրության ոլորտում, հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը:
«Մինչ այդ կուտակված տվյալները թույլ կտան վճռական առաջընթաց գրանցել հականյութի եւ մութ էներգիայի ծագման բնության ուսումնասիրության ոլորտում»,- նշել է գիտնականը՝ ընդգծելով, որ ներկայիս փուլում հետազոտողների հիմնական խնդիրներից մեկը չբավականացնող տեղեկատվության մշտական հավաքագրումն է:
Մութ մատերիան հիպոթետիկ նյութ է, որը չի փոխգործակցում էլեկտրամագնիսական ճառագայթման հետ՝ ոչ այն արձակող, ոչ այն կլանող: Դրա գոյությունը հաստատվում է գալակտիկաների կուտակումների ուսումնասիրություններով, որոնց ընթացքում կարելի է ճառագայթող ֆիզիկական նյութի հետ համապատասխան մասնիկների գրավիտացիոն փոխգործակցում հայտնաբերել: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ մութ մատերիան կազմում է տիեզերքի մոտ 80 տոկոսը եւ տիեզերքի էներգիայի մոտ մեկ չորրորդ մասը: