«Ժողովուրդ». «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայող պաշտոնը» դարձել է թափուր
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 7-ին գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Անանյանը տեղափոխվել է պատժախուց: Այս փաստը «Նուբարաշեն»-ի դատապարտյալների մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը հնարավոր անկարգություններից խուսափելու համար որոշել է Դավիթ Անանյանին տեղափոխել «Գորիս» ՔԿՀ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: