Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Լուքսոր քաղաքում բանվորները ճանապարհի նորոգման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նահանգի Հնության հուշարձանների գործերի վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը:
Պետական պաշտոնյան նշել Է, որ արձանն ունի Գիզայի հռչակավոր Սֆինքսին համանման առյուծի ձեւ՝ մարդու դեմքով: Մասնագետներն առայժմ չեն շտապում հին հուշարձանը հանել հողից՝ կտրուկ կլիմայական փոփոխությունների պատճառով այն չվնասելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: