Եգիպտոսի հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է չեխ զբոսաշրջիկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Մարսա Ալամ հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել Է Չեխիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Նշվում Է, որ զբոսաշրջիկն սպանվել Է ափից 20 կիլոմետր հեռավորության վրա ջրադիմակով սուզման ժամանակ: Տղամարդու մարմնամասերը հայտնաբերվել են առողջարանային քաղաքի լողափին: Ինչպես նշում Է հրատարակությունը, տղամարդը Մարսա Ալամում հանգստանում Էր իր կնոջ եւ երեխայի հետ: Տեղի իշխանություններն ստեղծել են միջադեպի հետաքննության հատուկ խումբ:
Եգիպտոսում շնաձկից զբոսաշրջիկների մահվան վերջին դեպքը տեղի Է ունեցել 2015 թվականին, երբ կենդանին սպանել Էր Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ կնոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: