Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի աստղեր, ովքեր խոստովանում են, որ Գեյ են. Սարսափելին այն է, որ նրանց շարքերում է նաև սիրված հայ դերասանը

ՎԻԴԵՈ

Հոմոսեքսուալիզմը սեքսուալ կողմնորոշման մի տարբերակ է, որի ժամանակ էմոցիոնալ և էրոտիկ կապվածություն առաանում է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ: Մարդն ինչպե՞ս է դառնում հոմոսեքսուալ, արդյո՞ք այդ հարցում իր ազդեցությունն ունի ծնողը: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու համար Slaq.am-ի լրագրողը զրուցեց Երևանի թիվ 2 բուժ. միավորման նյարդաբանական կլինիկայի կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:

- Խոսենք ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց մասին: Դա բնածի՞ն է, թե՞ կարող է առաջանալ ծնողների սխալ դաստիարակության հետևանքով:

- Կա ինչ-որ մի տոկոս, որը բնածին է, դրանք ավելի շատ տրանսեքսուալներն են: Իսկ մնացածն իհարկե զարգացման փուլում եղած որոշակի դեֆորմացիաներն են, որոնք երեխա տարիքից իրենք տանում են: Մենք երեխայի դաստիարակության ընթացքում շատ կոմպոնենտներ հաշվի չենք առնում ու հաճախ երեխային տիկնիկի պես ենք վերաբերվում: 3-6 տարեկանում երեխայի մոտ սեռակողմնորոշման շրջանն է, որի ժամանակ ինքը սկսում է հասկանալ իր սեռը, իր դիմացինի սեռը և այլն: Այդ շրջանում մեր կողմից տրված որոշակի սխալ կողմնորոշումը բնականաբար սխալ է անդրադառնալու երեխայի վրա՝ հետագայում թողնելով իր ազդեցությունը: Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև մոդան: Այսօր մոդայիկ է հոմոսեքսուալիստ լինելը, նրանք ավելի առաջադեմ են, եվրոպական: Սա էլ նշանակություն ունի, որովհետև կա մի մեծ տոկոս, որոնք սինթեզած, արհեստական հոմոսեքսուալիստներն են:

- Չէ՞ որ դա նաև բնածին է լինում:

- Իրոք, ծնվում են տղամարդիկ, որոնք իրենց մեջ ունեն կանացի հորմոնների ավելցուկ: Կա նման մարդկանց սեռափոխության վերաբերյալ աշխարհում ընդունված կարգ: Երկրի գլխավոր հոգեբույժը, էնդոկրինոլոգը տալիս են իրենց եզրակացությունները, դատարանը որոշում է, և տվյալ անձին սեռափոխում են: Բայց սրանք եզակի դեպքեր են, այդքան մասսայականություն չունեն, ինչքան հիմա: Այսօր հոմոսեքսուալիզմը դարձել է բիզնեսի առարկա, որոշակի պաշտպանվածություն է տալիս մարդուն: Այսօր անգամ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցողներն են դառնում փոքրամասնություն: Սա է խնդիրը: Եկեք մարդկային գործոնը չվերացնենք միջից ու ամեն ինչ չգցենք բնության և Աստծո վրա, թե Աստված ստեղծեց հոմոսեքսուալիստին: Չէ, Աստված չստեղծեց հոմոսեքսուալիստին, hոմոսեքսուալիստին սարքեցինք կամ մենք՝ մեր երեխային դարձնելով այդպիսին, կամ մեր երեխան, հետագայում ուրիշ կերպ չկարողանալով ռեալիզացվել, փորձեց այդ կերպ ռեալիզացվել: Հասարակ բան, փողոցում քայլելիս տեսնում ես այլանդակ հագնված, բայց շատ օրիգինալ մարդու: Այսինքն՝ մարդը հաշվի չի առնում, որ այլանդակ է, վուլգար, որ ճիշտ չէ, էնքան որ օրիգինալ լինելու համար նա պատրաստ է այդ քայլին գնալ, որպեսզի դրանով ինքնահաստատվի: Նույն ոճի մեջ կարող է հանդես գալ հոմոսեքսուալիզմը: Հիվանդության վրա շատ քիչ տոկոս է պետք գցել: Ի դեպ, այն հոմոսեքսուալիստներն, ովքեր հիվանդ են, երբեք չեն խրախուսում հոմոսեքսուալիզմը: Իրենք պախարակում են այն մարդկանց, ովքեր չունենալով այդ հիվանդությունը, ձգտում են դրան:

- Կան օրինակ տղաներ, ովքեր մտածում են՝ գեյ են, սակայն երբևէ սեռական հարաբերություն չեն ունեցել ոչ աղջկա, ոչ տղայի հետ: Արդյո՞ք սեռական հարաբերություն ունենալն էական նշանակություն ունի սեռական կողմնորոշումը պարզելու համար:

- Պարտադիր չէ սեռական հարաբերություն ունենալը: Սեռական հարաբերությունով հո չե՞ն կողմնորոշվում սեռապես. մինչ այդ սեռական ֆանտազիաներ, սեփական կողմնորոշում ենք ունենում: Սեռական ֆանտազիաների մեջ միգուցե իր մոտ ավելի շատ հոմոսեքսուալիստական ֆանտազիաներն են, քան նորմալ սեռական ֆանտազիաները: Ուստի ինքը որոշել է, որ գեյ է: Եթե նա ի սկզբանե որոշել է, որ գեյ է, աղջկա հետ սեռական հարաբերություններում կունենա տհաճություն: Կամ ուղղակի մոդա է գեյ լինելը:

- Ե՞րբ և ինչպե՞ս են նկատվում հոմոսեքսուալ հատկանիշները:

- Հոմոսեքսուալիզմ ասվածը բոլորիս մեջ էլ մի փոքր նստած է: Բոլորս էլ ունենք որոշակի հոմոսեքսուալ հատկանիշներ, էդիպյան շրջանում մեզ մոտ ձևավորվում է սեռաբաժանման պրոցեսը. տղամարդկանց՝ մեր հայրերի, ինչպես նաև կանանց՝ մայրերի նկատմամբ ունենում ենք որոշակի վերաբերմունք, որպես մեր կյանքի առաջին տղամարդ և կին: Հետո կամաց կամաց դա սկսում ենք տարածել ամբողջ աշխարհի վրա: Այդ շրջանում էլ հենց կարող ենք որոշակի դեֆորմացիաներ ունենալ. դա կարող է լինել տղա երեխայի մազերը երկար թողնելը, աղջկա պես հագցնելը, կամ, ընդհակառակը, աղջկան տղայի պես հագցնելը: Շատ կարևոր է անգամ անվան ընտրությունը. կան չէ՞ անուններ, որ չես կողմնորոշվում աղջի՞կ է, թե՞ տղա. օրինակ՝ Արեգնազ: Լինում է նաև, որ ընտանիքում երկու տղաներից մեկին դաստիարակում են որպես տղա, մյուսին՝ որպես աղջիկ: Սա հոր և մոր վերաբերմունքն է երեխայի նկատմամբ: Եթե մայրը կոպիտ է, հայրը՝ քնքուշ, երեխան ձգտում է դեպի հոր կողմը, այսինքն մայրական ինչ-որ բաներ սկսում է հորից ստանալ: Սա է խնդիրը: Նույնիսկ տրադիցիոն կողմնորոշում ունեցող մարդիկ իրենց մեջ հոմոսեքսուալիզմի որոշակի չափ ունեն: Եթե կողմնորոշման շրջանում նա ստացել է տրադիցիոն դաստիարակություն, դառնում է տրադիցիոն, կիսատ պռատ դաստիարակության դեպքում՝ բիսեքսուալ:

- Հոգեբանորեն նորմա՞լ է, եթե ամուսնական զույգից մեկը, օրինակ՝ կինը, բացի ամուսնու հետ սեռական հարաբերությունից, հարաբերության մեջ լինի նաև այլ կանանց հետ: Եվ հակառակը:

- Իհարկե նորմալ չէ: Սա ուրիշ խնդիր է: Եթե զուգընկերդ քեզ լիարժեք բավարարում է, կապ չունի թե ում հետ ես նրան փոխում՝ տղամարդու, կնոջ, կենդանու, թե այլմոլորակայինի, դա դավաճանություն է:

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք թե ծնողներին, թե դեռահասներին: Ինչպե՞ս պետք է ծնողները դաստիարակեն իրենց երեխաներին:

- Նախ, երեխաներին դաստիարակել պետք չէ: Ամեն ինչ սկսում է հենց նրանից, որ մենք որոշում ենք երեխաներին դաստիարակել: Հենց ասում ենք դաստիարակել, մենք մեզ մեծացնում ենք այնքան, որ փորձում ենք մեր իմաստության ռակուրսից երեխային ինչ-որ ուղղություն տալ: Այդ երեխան ծնվել է, այդ 9 ամիսը, որ ինքը զարգացել է, մենք ոչ մի բան դրա համար չենք արել: Ծնունդի ֆանտաստիկան մինչ օրս ոչ ոք ոչ մի կերպ չի բացատրում: Դա հրաշք է, որը տեղի է ունենում: Ու այս երեխան պետք է մեծանա: Այսինքն՝ ի սկզբանե պետք է ցուցաբերել ադեկվատ մոտեցում երեխային՝ որպես մարդու, ոչ թե որպես երեխայի, խաղալիքի, (ուզեցել են աղջիկ ունենալ, մեկ էլ հոպ՝ տղա ծնվեց, ուրեմն պիտի բանտիկներ կապեն երեխային կամ նախկինում վարդագույն շորեր էին առել, ուրեմն պիտի վարդագույնն էլ հագցնեն, անունն էլ դնեն Արեգնազ): Հաճախ տեսնում ենք, որ ծնողները երեխային ընդունում են որպես տիկնիկի, որպես գործիքի, սեփականության, որ իրենն է, ու ինքը ոնց կուզի, իր հետ կխաղա: Դա իհարկե փչացնելու է երեխայի հոգեբանությունը: Սեփական էգոիզմից ելնելով՝ կարող են ասել՝ տես ինչ լավն է իմ տղան, փոքրուց սովորացրել ենք ամանները լվալ, այլ բաներ անել... Դա վատ բան չէ, որ նա սովորել է աման լվալ, հասկանո՞ւմ եք, բայց երբ երեխայի մոտ սկսում է գովերգվել այս գծերն ու չնկատվել այլ գծեր, նա սկսում է ձգտել այն կողմը, որտեղ գովերգվելու է: Երբ ծնողը դաստիարակել է երեխային ու մի օր այդ երեխան ասում է` ես կամ, ես մեծացել եմ, ես ուզում եմ, ես անում եմ, ինքը խուճապի է մատնվում, ասում է, դու չկաս, դու պիտի լինես այն խաղալիքը որի հետ ես պիտի խաղամ:

Երեխան մանկուց պիտի ունենա իր ԵՍ-ը, իր հայացքները, իր սիրածն ու չսիրածը և դա պետք է արվի ոչ թե դաստիարակչական մեթոդով, այլ բացատրական: Ծնողը կարող է մի դեր խաղալ՝ ուղեկցի դերը, բայց ոչ մի կերպ չբռնանալով երեխայի կամքի վրա: Խոսել 3 տարեկան երեխայի հետ, ինչպես կխոսեիր քո հասակակցի հետ, և բացատրել նրան այնպես, ինչպես կբացատրես մի օտար մարդու. սա է առաջնայինը: Մեր համբերությունը ներում է օտար մարդուն որևէ բան բացատրելու, բայց մեր երեխայի վրա սկսում ենք գոռալ:

Մյուսներին, ովքեր այսօր ելնելով երիտասարդական շրջանի իրենց փնտրտուքներից, ռոմանտիզմ են տեսնում սեռակողմնորոշման մեջ, ու փորձում են այդպես ռեալիզացվել, կասեի, որ շատ բազմազան ու գեղեցիկ է այս աշխարհը, ու այսօր ինքն ավելի շատ հասանելի է մեզ, քան մանկության շրջանում: Կարծում եմ՝ շատ ավելի հետաքրքիր տեղեր կա ռեալիզացվելու, քան սեռական կողմնորոշումը, որովհետև կան պարագաներ, որտեղ դու ներկայանում ես որպես հոգի, իսկ այստեղ դու ներկայանում ես որպես մարմին: Գեղեցիկ կամ տգեղ լինելու համար դու ոչ մի բան չես արել, դա քո ծնողների գենետիկայից ստացված արդյունքն է: Մարմնականը ժամանակի ընթացքում կորելու է, բայց դրանից չպետք է տուժի մարդկային որակը: Մեկ գեղեցիկ գրված բանաստեղծությունը շատ ավելի կռեալիզացնի իրենց, քան իրենց ապրած ամբողջ սեռական կյանքը:

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված