Իրաքը սառեցրել Է Իրանի հետ բանկային գործառնությունները ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի ֆինանսական հաստատությունների հետ կասեցրել են բանկային փոխանցումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Mada իրանական Էլեկտրոնային հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆիանանսների նախարարությունը Իրաքի Կենտրոնական բանկին նամակ Է ուղարկել, որում իրաքյան բանկերին պարտավորեցրել Է «կասեցնել բոլոր գործառնությունները Իսլամական Հանրապետության բանկերի հետ»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները եւ մտցնել սեւ ցուցակի մեջ»:
Ինչպես նշել Է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մազհար Մուհամեդը, բացի բանկային հատվածից, հակաիրանական սահմանափակումները վերաբերել են նաեւ Էներգետիկային: «Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներից հետո ձեռնամուխ Է եղել Էներգիայի այլընտրական աղբյուրների որոնմանը»,-ասել Է նա:
Ընդ որում՝ վարչապետի ներկայացուցիչն ընդգծել Է, որ «ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Թեհրանի եւ Բաղդադի միջեւ առեւտրական գործառնությունների ծավալի վրա»: Asharq Al-Awsat թերթի տվյալներով՝ հարեւան պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարիներին հասնում Էր 10 մլրդ դոլարի, ընդ որում՝ Իրան իրաքյան ներմուծման ծավալը 66 մլն դոլարից պակաս Է եղել:
Ավելի վաղ նախարարների կաբինետի ղեկավար Հեյդար ալ Աբադին հայտարարել Էր, որ Բաղդադը դեմ Է հակաիրանական պատժամիջոցներին, բայց հարկադրված Է դրանք կատարել: Իր հերթին նախագահ Ֆուադ Մաասումը կարծում Է, որ իրաքյան իշխանությունները պետք Է չեզոքություն պահպանեն ամերիկա-իրանական դիմակայության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: