Քաղաքի հենց կենտրոնում սպանել են ամենահեղինակավոր օրենքով գողին. Հանցավոր աշխարհը շոկի մեջ է
ՎԻԴԵՈՎրաստանի իրավապահները 43-ամյա տղամարդու են ձերբակալել, ում մեղադրում են Թբիլիսիի բնակիչ, 61-ամյա Գոգի Ռաթիանիի սպանության մեջ, ով հայտնի է նաև որպես Կոչո Գոգի:
Հիշեցնենք, որ Ռաթիանիին, ով մինչ այդ կրում էր Խատոև ազգանունը և հայտնի էր «գողական» աշխարհում որպես Կոչո Գոգի, սպանված են գտել սեփական բնակարանում, Թբիլիսիում, կիրակի առավոտյան:
Համաձայն ոստիկանության տվյալների՝ նախկին «օրենքով գողի» վրա կրակել են որսորդական հրացանից:
Հայտնի է, որ նախկինում «օրենքով գող» Գոգի Խատոևը անհայտ պատճառներով զրկված է եղել այդ տիտղոսից: