Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրներներ է կարգավորում Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան. Քաղաքագետի անդրադարձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Կասպյան հնգյակի» միջև ավելի քան 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ակտաույում կայացած մերձկասպյան երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Իրան) ղեկավարների 5-րդ գագաթաժողովում կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Հատկանշական է, որ կոնվենցիայի նախագծի մասին հայտնի էր դեռևս 2017թ. դեկտեմբերին, և այս ամիսներին փաստաթուղթը նախապատրաստվում էր նախագահների ստորագրման համար:

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման համատեքստում մերձկասպյան երկրների միջև եղել են մի շարք  տարաձայնություններ։ Դրանք վերաբերում են  Կասպից ծովի ջրային մակերեսի և հատակի բաժանմանը, որոշ հանքավայրերի շահագործմանը, խողովակաշարերի կառուցմանը, ռազմական ներկայությանը և այլն։ Կոնվենցիայի ստորագրումը ցույց  տվեց, որ մերձկասպյան երկրները որոշ խնդիրների և ձևակերպումների շուրջ կարողացել են հասնել կոնսենսուսի, բայց  արդյո՞ք կոնվենցիան լուծում է այս հարցերի շուրջ առկա բոլոր տարաձայնությունները։ 

Ջրային մակերեսի և հատակի բաժանում

Կասպից ծովի շուրջ վիճելի գլխավոր հարցերից մեկ եղել է ծովի ջրային մակերեսի, հատակի և ստորջրյա հատվածի բաժանումը։ Եթե կոնվենցիայում Կասպիցի ջրային մակերեսի բաժանումըհստակորեն ամրագրված է (Կասպից ծովի ջրային տարածքը բաժանվում է ներքին ջրերի, տարածքային ջրերի  (ոչ ավելի, քան 15 ծովային մղոն) ձկնորսական գոտու  (10 ծովային մղոն) և ընդհանուր ջրային տարածության), ապա հատակի բաժանման հարցը ամբողջապես լուծված չէ։ Կոնվենցիան ամրագրում է, որ  ծովի հատակն ու ստորջրյա հատվածը բաժանվում են ազգային սեկտորների, և սեկտորային սահմանազատումը նախատեսվում է իրականացնել բոլոր կողմերի պայմանավորվածությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ըստ էության, այս մոտեցմամբ Կասպիցի հատակի բաժանման հարցին չի տրվում վերջնական լուծում։  Այս մասին է փաստում նաև այն, որ  կոնվենցիայի ստորագրումից հետո էլ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Կասպից ծովի հատակի բաժանումը պետք է իրականացվի առանձին համաձայնագրի  միջոցով։ 

Կասպից  ծովի հատակի և ստորջրյա հատվածի բաժանումն ուղղակիորեն առնչվում է որոշ վիճելի հանքավայրերի պատկանելիության խնդրին։ Մինչ օրս մի շարք հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնություններ են առկա Իրանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։ Ըստ էության, ստորագրված կոնվենցիան չի կարգավորում նաև այդ տարաձայնությունները և  վիճելի հանքավայրերի շահագործման հետ կապված քննարկումները կշարունակեն մնալ այդ երկրների օրակարգում: 

Խողովակաշարեր

Կասպից ծովում խողովակաշարերի կառուցման խնդիրը նույնպես եղել և շարունակում է մնալ մերձկասպյան երկրների շահերի բախման առարկա: Կոնվենցիայով ամրագրվում է, որ Կասպից ծովում ցանկացած  խողովակաշարի անցկացման ճանապարհի որոշումն իրակացվում է այն կողմի համաձայնությամբ, որի ստորջրյա հատվածով անցնում է խողովակաշարը։ Պետք է ընդգծել, որ, չնայած կոնվենցիայում ամրագրված է, որ խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը պետք է կարգավորվեն այն երկրների միջև, որոնց տարածքով անցնում է տվյալ խողովակաշարը, այնուամենայնիվ, կոնվենցիան չի երաշխավորում երկկողմ համաձայնությամբ որևէ նախագծի կյանքի կոչման հնարավորություն: Դեռևս 2003թ. մերձկասպյան երկրների կողմից ստորագրվել է Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանյան կոնվենցիա), որն ունի 4 կից արձանագրություն։ 5-րդ արձանագրությունը՝ «Կասպից ծովում նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու վերաբերյալ», ստորագրվել է 2018թ. հուլիսին: Արձանագրությունը նախատեսում է Կասպից ծովում խոշոր նախագծերի (ներառյալ խողովակաշարերի կառուցում) էկոլոգիական չափանիշների վերաբերյալ համաձայնեցում բոլոր ափամերձ երկրների միջև: Փաստացի այս դրույթի շնորհիվ մերձկասպյան երկրները ստացել են Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցման վրա ազդելու լծակ։

Այս ամենը վերաբերում է նաև Տրանսկասպյան գազատարի նախագծին, որով նախատեսվում է Թուրքմենստանից Ադրբեջան ձգվող խողովակաշարով թուքմենական գազը Վրաստանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա՝ թուլացնելով վերջինիս կախվածությունը ռուսական գազից։ Որպես նախագծի գլխավոր խոչընդոտ մշտապես դիտարկվել է Կասպից ծովի կարգավիճակի չհստակեցված լինելը, ինչպես նաև այն, որ եվրոպական շուկա թուրքմենական գազի արտահանման հեռանկարը չի բխել տարածաշրջանի երկու տերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի շահերից:

Հաշվի առնելով 2003թ. կոնվենցիան և դրա ընձեռած «էկոլոգիական լծակը»՝ կարելի է պնդել, որ քանի դեռ Ռուսաստանն ու Իրանը  շահագրգռված չեն Տրանսկասպյան գազատարի կառուցմամբ, այդ նախագծի հեռանկարները կմնան մշուշոտ։ 

Ռազմական ներկայություն

Ռազմական ներկայության հարցի շուրջ  ևս բավականին երկար ժամանակ մերձկասպյան պետությունները չէին կարողանում համաձայնության հասնել։ Կոնվենցիան ամրագրում է, որ միայն մերձկասպյան երկրները Կասպից ծովում  կարող են ունենալ ռազմանավեր և ռազմաբազաներ, ինչն, ըստ էության, արտացոլում է այս հարցում ՌԴ և Իրանի դիրքորոշումը՝ բացառել արտատարածաշրջանային դերակատարների  ներկայացվածությունը Կասպից ծովում:

Այսպիսով, չնայած Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրմանը, այնուամենայնիվ, այն ամբողջությամբ չի կարգավորում մերձկասպյան 5 երկրների միջև եղած խնդիրներն ու  տարաձայնությունները: Այն ամրագրում է անհրաժեշտ սկզբունքներ և մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալու մերձկասպյան երկրներին տարբեր ձևաչափերով գտնել վիճահարույց խնդիրների լուծման տարբերակներ։

Հատկանշական է նաև, որ կոնվենցիան դեռևս պետք է վավերացվի 5 մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի խորհրդարանների կողմից, և այդ գործընթացում չենք կարող բացառել որոշակի բարդությունների հնարավորությունը: 

Աննա Չիչյան

քաղաքագետ

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված