Ի՞նչ էր մտածում Աստղիկ Սաֆարյանը, երբ այսպիսի տեսքով շրջում էր Բարսելոնայի փողոցներում
ՖՈՏՈԻսպանաբնակ երիտասարդ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մշտապես աչքի է ընկել իր ոճային հագուկապով ու ճաշակի նուրբ զգացողությամբ: Փոփ-ռոք երգչուհին, ով արդեն մի քանի տարի է, ինչ հագուստի սեփական բրենդն է ստեղծել ու նորաձության սիրահարներին առաջարկում է աքսեսուրաներ՝ հիմնականում գլխարկներ, հետաքրքիր պրինտներով շապիկներ և զարդեր, այս անգամ կարծես փոքր-ինչ կորցրել է իրականության զգացողությունն ու ընկել ծայրահեղության մեջ: Երգչուհին հերթական ֆոտոշարքն է ներկայացրել իր երկրպագուներին, որն իրականցրել է Բարսելոնայի փողոցներում: Աստղիկը կրում է անհասկանալի պատառոտված ջինսե տաբատ: Տպավորություն է, որ երգչուհին կիսաշրջազգեստն ու տաբատը հագել է միանգամից: Արդյո՞ք սա է նորաձևությունը և արդյո՞ք պետք է կուրորեն հետևել թրենդներին: Ու այս գլուխգործոցի հեղինակը մեկն է, ով նորաձեւության սիրահարներին առաջարկում է թրենդներին կուրորեն հետևելու փոխարեն գտնել սեփական ոճը:
Իսկ դուք կկրեի՞ք ջինսե նման տաբատ: