Ռոզա Ֆիլբերգի կյանքում «Նռան հատիկից» բացի ուրիշ հետաքրքիր ոչինչ չկա՞ (լուսանկարներ)
ՖՈՏՈՌոզա Ֆիլբերգ անունով աղջիկը հայկական շոուբիզնես մտավ նախ որպես երգիչ Մհերի քույրիկ ու հենց Մհերի հետ երգով։ Երգը շատերի ողմից սիրվեց ու ճանաչում բերեց նորահայտ երգչուհուն այնքան, որ նա ստացավ նույնիսկ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ու դարձավ դերասանուհի։
Ֆիլմում նրա կերտած կերպարն էլ սիրվեց ու էլ ավելի ճանաչում բերեց երգչուհուն, թեև նա ոչ դերասանական տաղանդ ուներ, ոչ վարժ հայերեն խոսել գիտեր։
Երգչուհի-դերասանուհի Ռոզան այնքան մտավ իր դերի մեջ, որ մոռացավ նույնիսկ որ ինքը մի ժամանակ երգչուհի էր ու սկսեց երգել միայն ֆիլմի տեսարաններում։
իսկ այսօր ֆիլմը զբաղեցնում է դերասանուհու ողջ կյանքն ու առօրյան։ Եթե մի ժամանակ դերասանուհին իր ժամանցից, առօրյայից հրապարակումներ են անում, ապա այսօր նրա ողջ Ինստագրամի էջը հեղեղված է միայն իր կերպարի՝ Սոֆյայի լուսանկարներով ու նկարահանման հրապարակից կադրերով։
Զարմանալի է, որ ինչպես ասում են տաղանդավոր երգչուհի ու դերասանուհի լինելով, նրա առօրյան ու հետաքրքրությունները սահմանափակվում են միայն «Նռան հատիկով»։ Ու չասեք թե չի հասցնում ուրիշ բանով զբաղվել․ նրա պես բազմաթիվ դերասաններ, ֆիլմում գլխավոր դերերից բացի հասցնում են բազմաթիվ հետաքրքրություններ ունենալ ու դրանցով կիսվել իրենց հետևորդների հետ։
Հեղինակ՝ ԻնստաՄանյաԿ (Boomnews.am)