Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը խրախուսում է հերթական ներդրումային ծրագիրը. կստեղծվի 112 նոր աշխատատեղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության նիստում քննարկվել է  «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որն ուղղված է ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Համաձայն գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 500 հազար դրամ: Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումն սկսվում է երրորդ երեխայից սկսած: Փոփոխություններով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Ըստ վիճակագրական տվյալների՝  2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող  նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է` 16 051, 15 850, 15 032:  2018թ. 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ: Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018թ. պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

Արծարծված հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ, մասնավորապես՝ զույգ երեխայի դեպքում կրկնապատկել  ծննդյան միանվագ նպաստի չափը: Վարչապետի առաջարկով որոշման  ընդունումը հետաձգվել է՝ հաջորդ նիստին հնչեցրած առաջարկություններով լրամշակված տարբերակ ներկայացնելու  համար: Կառավարության ղեկավարը, ընդգծելով թեմայի կարևորությունը, հույս է հայտնել, որ ծննդօգնության, ծնելիության խթանման համար նախատեսված գումարները հաջորդ տարի չեն բավականացնի և անհրաժեշտություն կլինի  տարվա կեսին այդ գումարներն ավելացնել: «Սա շատ կարևոր թեմա է, և մեզ հարկավոր է ծնելիության բում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Օրենսդրական նախաձեռնություններ 

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի  ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:  Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և դրա արդյունքում նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի  «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սահմանվում է, որ դուստր և կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը, բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը: Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել նման արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը, ներդրվում է բաժնետիրական համաձայնագրի գաղափարը։

Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: Պրակտիկայում առկա խնդիրների կարգավորման, իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առնչությամբ առաջարկվում է հետևյալ հայեցակարգը՝հոդվածի 1-ին մասը ձևակերպել այնպես, որ «զգալի չափը» լինի ոչ թե գողության հասկացության, այլ միայն գողության հասարակ հանցակազմի պարտադիր տարր: Հիմք ընդունելով գողության՝ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից ծանրացնող հանգամանքների հանրային բարձր վտանգավորությունը՝ այսուհետ արարքը դրանցով որակելու դեպքում «զգալի չափը» առհասարակ որոշիչ նշանակություն չի ունենա: Որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացվել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:

Գործադիրի հավանության է արժանացել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային» օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը: Օրինագծի նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը: Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրինագծերի փաթեթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որոշ դրույթների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ: Ամփոփելով հարցի քննարկումը՝  վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է լրամշակել օրենքների նախագծերը՝ բարձրացված հարցերին հնարավորինս ճշգրիտ ձևակերպում տալու համար:

Հավանություն է տրվել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. կստեղծվի 112 նոր աշխատատեղ


Կառավարության որոշմամբ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի  ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը  նախատեսում է զբաղվել կոմպոզիտային գազաբալոնների արտադրությամբ՝ կատարելով ընդհանուր շուրջ  11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս Արաղչի
Ամենադիտված