Գայանե Ավետիսյանի համարձակ նոր ֆոտոշարքը
ՖՈՏՈԳայանե Ավետիսյանը նոր լուսանկարներ ունի, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել ընթացքի մասին, եւ ոչ միայն: Ֆոտոշարքն արվել է Սեւանա լճի ափին տեղակայված թեյարաններից մեկի տարածքում, լուսանկարիչը Խանդութ Պարույրյանն է:
«Նա յուրահատուկ ձեւով կարողանում է զգալ եւ հասկանալ ինձ, իմ հոգեվիճակը, տրամադրությունը եւ այն, ինչ ես եմ այդ պահին ուզում: Առհասարակ, սիրում եմ Խանդութի հետ աշխատել, քանի որ լուսանկարահանումից հետո գրեթե ոչինչ չի լինում ուղղելու»,-պատմել է դերասանուհին եւ ավելացրել, որ ընկերուհին էլ` դիմահարդար Աշխենը, կարողացել է զգալ իր անհատականությունը:
Ըստ Գայանեի՝ տարբերվող եւ փոքր-ինչ համարձակ ֆոտոշարք է ստացվել. «Լուսանկարահանման ժամանակ բավական մրսել եմ. թեեւ ամառ էր, բայց ափին ցուրտ էր: Արագ ենք աշխատել. ընդամենը երկու ժամում ավարտեցինք»:
Դերասանուհու համար ամառը դեռ չի ավարտվել.«Հյուրեր ունեի տարբեր երկրներից, այժմ էլ վայելում եմ քրոջս եւ նրա բալիկի ներկայությունը: Ճիշտ է` հանգստի կարիք ունեմ, բայց արդեն ժամանակն է աշխատելու: Նոր առաջարկներ կան, սակայն դրանցից որեւէ մեկը դեռ չեմ ընդունել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի