Անդրեն անցավ հայ շոուբիզնեսի ամենաանլուրջ աստղերի շարքը
ՖՈՏՈԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն մոտ մեկ ամիս առաջ փորձեց հայկական մամուլը ցնցել իր ու իր սիրելիի լուսանկարներով։ Թեև այդ ժամանակ լրատվականների ողջ ուշադրությունը Հենրիխ Մխիթարյանի սիրելին էր ու Անդրեն չստացավ ակնկալվող ուշադրությունը, այնուամենայնիվ, նա նույնպես առանց ուշադրության չմնաց։ Մի քանի օր իրար հետևից շարունակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելուց հետո Անդրեն կրկին անհետացավ լրատվական կայքերի տեսադաշտից։
Կրքերը հանդարտվելուց մեկ ամսի անց, երգիչը այս անգամ իսկական աժոտաժ առաջացրեց՝ հարսանեկան լուսանկար հրապարկելով։ Բոլոր լրատվական կայքերը միաբերան սկսեցին գրել՝ Անդրեն ամուսնացել է և միայն Boomnews.am-ը չկորցրեց իր սթափ դատողությունը։
Հավաքելով բոլոր փաստերը՝ մենք համարձակվեցինք հայտարարել, որ Անդրեն խաբում է իր հետևորդներին ու երկրպագուներին, և չսխալվեցինք։
Երգիչը րոպեներ առաջ ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը՝ Քեզ տեր եմ։ Տեսահալավակը նրա հրապարակած լուսանկարների ու տեսանյութերի համադրությունն է և արդեն լիովին անհետաքրքիր է այն մարդկանց համար, ովքեր արդեն դիտել են բոլոր լուսանկարները։
Իսկ երգիչը բոլոր լրատվական կայքերի ու հետևորդների վստահությունը կորցնելուց բացի, կորցրեց նաև իր տեսահոլովակը շատ դիտելի դարձնելու հնարավորությունը։
Իհարկելի կարելի էր ինտրիգային պրեմիերա մտածել տեսհոլովակի համար, բայց այդ ամենը կարելի էր անել մեկ լուսանկարով միայն կամ տեսանյութով և տեսահոլովակի պրեմիերայից օրեր, ոչ թե ամիսներ առաջ։
Նման անլուրջ քայլով, հույս ներշնչելով ու խաբելով բոլորին, իր ամուսնության պատրանքը ստեղծելով, երգիչը կորցրեց ավելի, քան պատկերացնում էր։
Ի դեպ, նույնիսկ տեսահոլովակի վերջում նա չի ամուսնանում այդ աղջկա հետ, ում ամիսներ շարունակ իր հետևորդներին ներկայացնում էր որպես իր ընկերուհի։