Անկեղծացել է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Օրինաց երկիր» անունը «Հայկական վերածնունդ միավորումով» փոխարինելու վերաբերյալ նորաստեղծ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին իրեն պատկանող «Հ3» հեռուստաընկերության եթերից ուշագրավ խոստովանություն է արել։ «Երբ, որ այդ բոլոր կուսակցություններին ասեցինք՝ եկեք, դառնաք «Օրինաց երկիր», դեմ եղան»,– հայտարարել է Բաղդասարյանը։ Թե ինչն է ստիպել նրան այդպիսի ինքնախոստովանություն անել, դժվար է ասել, բայց ամեն դեպքում գնահատելի է Բաղդասարյանի անկեղծությունը։ Ի դեպ, նա միայն այդ հարցով չէ, որ անկեղծացավ։
Երբ օրեր առաջ «Ժողովուրդ»–ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին և «Վերածննդի» խոսնակին հարցրել էր՝ Բաղդասարյանն արդյո՞ք հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ, նրանք հերքել Էին։ Բայց մենք, չհավատալով այդ հերքմանը, հրապարակեցինք լուրը՝ հանդիպման մասին։ Եվ, ահա, Բաղդասարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ նախկին ԱԳՆ-ն ինտելեկտուալ մարդ է, և նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Վերածննդին» առնչվող հարցեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։