Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքմենստանի Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: