Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց հույներին
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթել 43-րդ օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրում հայկական թիմը մրցում էր Հունաստանի հետ: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց սև խաղաքարերով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: 5 ժամից ավել ձգված պարտիայում Հայկ Մարտիրոսյանն էլ հաղթեց մրցակցին: Հայաստան-Հունաստան 3-1:
Մեկնարկային տուրում տղամարդկանց ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց Ճապոնիան, իսկ 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ: 3-րդ տուրում հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Թուրիքային: