Հայաստանի արտաքին գործերի նախարարը հադնիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նխարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեկիտամոելոա Կատոայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության, բոլոր երկրների ներգրավվածության ապահովման ու տարանցման երկրների մասնակցության ապահովումը դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրների լուծման հարցում:
Որպես կայուն և ներառական զարգացման քաղաքականության խթանմանն ուղղված քայլ զրուցակիցները կարևորեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ու դրա շրջանակներում ընթացող միջկառավարական գործընթացների իրականացումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող և երկու հարևանների կողմից փակ սահմանով երկրի համար առանցքային նշանություն ունեն շարժունակությունը և փոխադրումների ապահով իրականացումը: