Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:, հանդիպումն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության համաձայն, որ սկսելու է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը և որ առաջինը հանդիպելու է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։