Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1763-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 1763-ի, հայտնում է Associated Press-ը:
Վկայակոչելով երկրի տարերային աղետների դեմ պայքարի գործակալությանը՝ պարբերականը նշում է, որ ավելի քան 5 հազար մարդ համարվում է անհետ կորած:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով 2549 տուժածի մասին: