«Մայքլ» փոթորիկը Ֆլորիդայում ավերել է ամերիկյան օդուժի բազան, երկրում զոհերի թիվը հասել Է վեցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մայքլ» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում լուրջ վնաս Է հասցրել ռազմաօդային ուժերի Տինդալ ռազմակայանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է զորամասի հայտարարության մեջ:
«Մայքլը» հոկտեմբերի 11-ի առավոտյան թուլացել Է մինչեւ արեւադարձային փոթորիկ: Տարերային աղետի հետեւանքով զոհվել Է առնվազն վեց մարդ, իսկ փոթորկից հնարավոր վնասը գնահատվում Է միլիարդավոր դոլարներ: Ինչպես նշվում Է տարերքը վնասել Է բազայի տարածքում գետնվող բոլոր շինությունները: «Ինքնաթիռների սպասարկման գոտին ամայացված Է: Բոլոր շինությունները լրջորեն վնասված են: Շենքերից շատերն անպիտան են դարձել: Փոթորիկը լիովին ավերել Է Տինդալ նավահանգիստը»,- նշվում Է հայտարարության մեջ, որը ռազմական օբյեկտի ներկայացուցիչները հրապարակել են Facebook-ում:
Ներկայում բազան փակված Է, այն հսանքազրկված Է, հիմնական հաղորդակցությունները չեն աշխատում: AccuWeather խորհրդատավական ընկերության կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը տուժած շրջաններում կարող Է շուրջ 30 մլրդ դոլար գումարի տնտեսական վնաս պատճառել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP