Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլթոնի այցը տարածաշրջան. հստակեցվում են խաղի կանոնները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Թեպետ այս փուլում այցն իր բնույթով ավելի շատ ճանաչողական էր, ինչի մասին ԱՄՆ պաշտոնյան բազմիցս նշեց իր ելույթներում, Թրամփի վարչակազմի կողմից նման մակարդակով այց նախաձեռնելու փաստը խոսում է տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունն ակտիվացնելու ԱՄՆ մտադրության մասին: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ մինչ Թրամփի խորհրդական նշանակվելը, Ջոն Բոլթոնը նախկինում ևս իր հոդվածներում և ելույթներում բարձրաձայնել է տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

Ստորև անդրադառնանք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ երեք երկրներ այցերին՝ յուրաքանչյուրի դեպքում առանձնացնելով հիմնական շեշտադրումները:

Ադրբեջան

Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային միության՝ SOCAR-ի ղեկավարին: Հետաքրքրական է, որ, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանում Բոլթոնը հանդիպում չունեցավ երկրի ՊՆ նախարարի հետ: Բացի այդ Հայաստանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպեց անվտանգության խորհրդի քարտուղարին, իսկ Վրաստանում՝ ներքին գործերի նախարարին, մինչդեռ Ադրբեջանում այդ ձևաչափերով հանդիպումներ ևս տեղի չունեցան: Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանում հանդիպումների հիմնական շեշտադրումները վերաբերում էին էներգետիկ ոլորտի համագործակցությանը՝ ընդգծելով հարաբերությունների ռազմավարական լինելու փաստը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ նախագահի խորհրդականը  հիմնականում շեշտադրեց հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ավելի լայն՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում:

Բավական հետաքրքրական է համեմատել Ադրբեջանում և Հայաստանում Իրանի վերաբերյալ արված հայտարարությունները: Մասնավորապես, եթե Ադրբեջանում քննարկվել է «Թեհրանի գործողությունները զսպելուն ուղղված քայլերը», ապա Հայաստանում այս մասով նման ձևակերպումներ չկան, փոխարենը շեշտվում է հարցի վերաբերյալ հետագա երկխոսության կարևորությունը: Սա, թերևս, փաստում է այն մասին, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանություններն այս առումով ԱՄՆ-ին են ներկայացրել իրենց վերապահումները:

Հայաստան

Հայաստան այցի շրջանակներում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների պաշտոնակատարների, ՀՀ Ազգային անվտանգության հարցերով քարտուղարի հետ: ՀՀ այցի շրջանակներում շեշտադրվեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները, որի համատեքստում ԱՄՆ-ը հայտնեց իր լիարժեք աջակցությունը ՀՀ իշխանություններին՝  Հայաստանի հետ հարաբերությունները գնահատելով որպես «առաջնային գերակայություն»: Այս համատեքստում բարձրաձայնվեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու  անհրաժեշտությունը:  Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից քննարկվեցին ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները:

Ինչ վերաբերում է մեզ համար գերակա հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Ջ. Բոլթոնը հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ակտիվ ներգրավվածություն ունենալ կարգավորման գործընթացում:

Վրաստան

Վրաստանում Ջոն Բոլթոնը հանդիպել է երկրի վարչապետին, արտաքին, ներքին, ինչպես նաև պաշտպանության նախարարներին: Ինչպես Հայաստանում, Վրաստանում ևս ԱՄՆ պաշտոնյան շեշտել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախատեսվող նախագահական ընտրությունները: ԱՄՆ պաշտոնյան Վրաստանը  որակել է պետություն, որի հետ ԱՄՆ-ն ունի «ռազմավարական բարձր կարևորության շահեր»: Բոլթոնի կողմից համագործակցության հիմնական ուղղություններ են դիտարկվել պաշտպանական, անվտանգային և տնտեսական ոլորտները: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ հնարավոր անդամակցությանը՝ Բոլթոնը նշել է, որ այս հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել և ինչպես նախկինում, նրանք սպասում են «հարմար ժամանակի»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ այս փուլում ԱՄՆ պաշտոնյայի այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում հստակեցնելու «խաղի կանոնները». ծանոթանալու տարածաշրջանում ԱՄՆ համար գերակա համարվող հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների տեսակետներին, ինչպես նաև ներկայացնելու այդ հարցում ԱՄՆ ունեցած դիրքորոշումները: Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակարգի տարբեր հարցերի շուրջ, օրինակ Իրանի հետ հարաբերություններ, որդեգրած ավելի կոշտ դիրքորոշումներ, առավել քան տրամաբանական էր, որ ԱՄՆ-ն այդ հարցերի շուրջ տարածաշրջանի երկներից  ունենալու է ավելի բարձր ակնկալիքներ: Տրամաբանական է նաև այն, որ մեկ այցը բավարար չի կարող լինել «խաղի կանոններն» ամբողջությամբ հստակեցնելու համար: Պատահական չէ, որ օրինակ, Հայաստանի պարագայում  ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը խնդրահարույց հարցերի շուրջ (Իրանի պարագայում Բոլթոնն ինքն է փաստում, որ Հայաստանի և ԱՄՆ միջև հետագա երկխոսությունը շատ կարևոր է լինելու): Ուստի, այս գործընթացը պետք է համարել շարունակական և  հետագայում ևս անհրաժեշտ է լինելու հետևողական երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ՝ հստակեցնելու միմյանց համար խնդրահարույց հարցերը:

Լիանա Հովհաննիսյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս Արաղչի
Ամենադիտված