Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխության շահառուն՝ ժողովուրդը՝ հեղափոխական բյուջեի թիրախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է եկամուտների համատարած հայտարարագրման՝ նշելով, որ այդ հայտարարագրման ճանապարհին կարևոր գործառույթ ունեն ID քարտերը: ՊԵԿ–ի այս նախաձեռնությունն, իհարկե, նախ ներկայացվում է դրական կողմերով, մասնավորապես անընդհատ մատնանշվում է cash back–ի հնարավորությունը, բայց իրականում այս նախաձեռնության նպատակն այլ է: Հենց իրենք՝ նախաձեռնողներն էլ պնդում են, որ խոսքը ստվերի դեմ պայքարի մասին է: Օրերս նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էր մի առիթով խոսել այս խնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ են սպառում, քան արտադրում և աշխատում: 

Այն, որ Հայաստանում ավելի շատ է սպառումը, քան եկամուտն ու արտադրությունը, պարզ էր դեռ վաղուց: Պարզ էր նաև, որ այս ամենի տակ կա ստվերային շրջանառություն: Վաղ թե ուշ Հայաստանը հանգելու է մի այնպիսի հանգրվանի, որը պետք է բացառի կամ նվազեցնի ստվերի դերը տնտեսության մեջ: Բայց արդյո՞ք հիմա է այդ հանգրվանը: Կամ հարցը ձևակերպենք այսպես՝ արդյո՞ք տնտեսության ու հարկային դաշտի առողջացման գործընթացը պետք է սկսել ստվերի դեմ պայքարից: Հատկապես, որ ստվերային եկամուտների դեմ պայքարը արդեն իսկ գործի մեջ է ու խոշոր հարկատուները, պետական պաշտոնյաները տարբեր օրենսդրական ֆիլտրերով վերահսկվում են: Հետևաբար համատարած հայտարարագրում կոչվողն այս դեպքում վերաբերելու է հասարակության միջին և ցածր եկամուտ ունեցող խավերին: Ասել է թե՝ տնտեսության առողջացման, իրականում սակայն բյուջեն համալրելու և ստվերը կրճատելու գործընթացը սկսվում է ներքևից վերև սկզբունքով:

Ներքևից վերև սկզբունքը առավել տեղին կլիներ որդեգրել, օրինակ, Մարտի 1–ի գործի վերաբացման դեպքում՝ կատարողներից մինչև հրաման տվողների շղթան բացահայտելով, ոչ թե հակառակն անելով ու գործը փակուղի մտցնելով: Տնտեսության դեպքում, սակայն, հատկապես երբ արձանագրված են հեղափոխական սպասելիքներ ու խոստացված են թռիչքային աճի տեմպեր, գործում է հակառակ սկզբունքը՝ վերևից ներքև: Դժվար թե անխտրական կալանավորման որոշումներ կայացնող իշխանությունը չունենար այնքան քաղաքական համարձակություն, որպեսզի ստվերի դեմ պայքար սկսեր հենց վերևներից, տնտեսության խոշոր դերակատարներից: Հետևաբար կա՛մ փնտրել ու չեն գտել նախօրոք արված քաղաքական հայտարարություններին «հարիր» ստվեր, կա՛մ էլ գտել են, բայց չեն կարողացել այն վերածել տնտեսությանը դրական ազդակներ հաղորդելու գործիքի և որոշել են սահմանված սպասելիքների բավարարման գործընթացը սկսել այդ սպասելիքների հիմնական շահառուների՝ հասարակության լայն շերտերի հաշվին: 

Ինչ–ինչ, բայց քաղաքական համարձակություն, նույնիսկ չափից շատ համարձակություն ներկա իշխանություններն ունեն, բայց չունեն այդ համարձակությունը օգտագործելու արդյունավետ մեթոդաբանություն: Կալանավորելու, ասֆալտին փռելու, հարկային ստուգումներով վախեցնելու տրամաբանությամբ որևէ քաղաքական համարձակություն որևէ արդյունք տալ չի կարող: Ավելին՝ արդյունք չի կարող տալ նաև բացառապես օրենսդրական պեդանտությունը, ամեն ինչ օրենքով անենք ու կյանքը կկարգավորվի մոտեցումը: Հատկապես հեղափոխական իրավիճակը թույլ է տալիս, ընձեռում է հնարավորություններ գնալ իսկապես հեղափոխական քայլերի, այլ ոչ թե առաջնորդվել խիստ վարչարարական, տեխնոկրատական մոտեցմամբ, որը համահարթեցնող մոտեցումով անտեսում է երկրի տնտեսական առանձնահատկությունները:

Բազմիցս խոսվել է այն մասին, որ նախորդ իշխանությունների տարիներին խոշոր կապիտալ կուտակած անձանց պետք է ոչ թե համատարած կալանավորել ու պիտակավորել, այլ պետք է սահմանել հստակ խաղի կանոններ, նոր էջից: Իսկ հին էջը մաքրագրել պատմությանը հայտնի մեխանիզմներով, մեխանիզմներ, որոնք ձեռնտու են թե՛ այդ կապիտալը կասկածելի մեթոդներով կուտակածներին, թե՛ պետությանն ու տնտեսությանը: Հեղափոխական իշխանության խնդիրը ոչ թե խոշոր, արդեն իսկ ձևավորված, թեկուզև կասկածելի մեթոդներով ձևավորված կապիտալին ու դրա կրողներին դաշտից հեռացնելն է, այլ կասկածելի կապիտալը լեգիտիմացնելը՝ մի կողմից վերջիններիս հետ հասնելով որոշակի համաձայնությունների, այսպես ասած, հանրության առջև կոնկրետ քայլերով ապաշխարելու նպատակով, մյուս կողմից նոր խաղի կանոններ սահմանելով: Խոշոր կապիտալը վստահաբար կալանավորվելու, անվանարկվելու, սառեցված հաշիվներ ունենալու ու երկրից կապիտալը հանելուն կնախընտրեր քաղաքական որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում տնտեսական ապաշխարության ճանապարհն ու նոր կանոններով աշխատելը: Այդ դեպքում արդեն կարիք չէր լինի հեղափոխական սպասումների իրականացման ճանապարհները փնտրել այդ սպասումների շահառուների՝ հասարակության միջին ու ցածր եկամուտ, թեկուզև չհայտարագրված եկամուտ ունեցողների գրպաններում: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները
Ամենադիտված