Կոնգոյում Էբոլա տենդի զոհերի թիվը գերազանցել է 200-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը:
Հաղորդվում է, որ նոյեմբերի 10-ին Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում հայտնի էր վարակի 326 դեպքի մասին: Ընդ որում 291 դեպքը հաստատվել է:
Նշվում է, որ մահացածների թիվը հասել է 20-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է Էբոլա տենդի նոր բռնկում, ընդամենը մի քանի օր անց, երբ պետությունը հայտարարել էր, որ նրանց հաջողվել է հերթական անգամ պայքարել վիրուսի դեմ: