Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանից բուն բովանդակությունը չի փոխվում: Ավելին, հատկանշական է, որ Փաշինյանի հայտնի ելույթի ու հնչեցրած մտքերի շուրջ քննարկումներն ընթանում էին Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ժամանակին հնչեցրած նույնաբովանդակ մտքերի մեջբերմամբ: Քարոզչական իմաստով, իհարկե, պարզ է, որ նման մեջբերումների նպատակը մեկն է՝ ցույց տալ Փաշինյանի ու նախորդ իշխանությունների նմանությունը՝ թիրախավորելով վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը: Իրականում, սակայն, խնդիրն ավելի խորքային է, վեր քարոզչական դաշտից: Եվ այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ մեջբերվում էին նախկին իշխանության նույնաբովանդակ ելույթներ, ազդակ է առ այն, որ կա քաղաքական մեյնսթրիմ մտածողության լրջագույն խնդիր:

Խնդիրն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները տարբեր հանգամանքների բերումով հանգում են մի եզրակացության, ըստ որի Հայաստանի դանդաղ զարգացման պատճառը հասարակության որոշակի արժեքային որակներն են կամ այդ որակների բացակայությունը: Անշուշտ կա որոշակի էթիկական տարբերություն ընկալումների առումով: Նույնաբովանդակ հայտարարությանը հասարակությունը արձագանքում է այլ կերպ՝ կախված հայտարարության հեղինակից: Սերժ Սարգսյանի դեպքում նմանատիպ հայտարարությունների արձագանքը տեղավորվում էր «դուք թալանում եք, իսկ մեզ կոչ եք անում աշխատել» տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի դեպքում, հաշվի առնելով վերջինիս հանդեպ հասարակական ահռելի վստահությունը, արձագանքն առայժմ սահմանափակվում է բարեկամական վրդովմունքով:

Մեծ հաշվով, սակայն, անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր նույն տեքստը հնչեցվում ամբողջովին հակադիր ընկալումներ ունեցող երկու գործիչների կողմից, երկու դեպքում էլ ունենք մի խնդիր, որը կարելի է բնորոշել որպես սնոբիզմ, իրերի ընկալման մակերեսային, վերամբարձ մոտեցում:

Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը բովանդակային իմաստով ճիշտ են: Սակայն կարևոր է արձանագրել, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի դեպքում բովանդակային իմաստով ճիշտ լինելը բավարար չէ, եթե դրան չի հետևում առավել խորքային քննարկում, եթե բանախոսները բավարարվում են բացառապես ցավոտ խնդրի արձանագրմամբ ու չեն առաջարկում լուծումներ:

Իշխանությունն, իհարկե, ինչքան էլ լինի ժողովրդական, ինչքան էլ արձագանքի հանրային տրամադրություններին, ի պաշտոնե գտնվում է որոշակի հեռավորության վրա: Սարգսյանի դեպքում այդ հեռավորությունը հասել էր կրիտիկական կետի: Փաշինյանի դեպքում այդ հեռավորությունը, այդ դիստանցավորումը, միաժամանակ վերջինիս լեգիտիմությունը թույլ են տալիս սադրել հանրության համար տհաճ քննարկում՝ մատնանշելով վերջինիս արժեբանական թույլ կողմերը: Սակայն որպեսզի այդ հեռավորությունը դառնա ոչ թե ջրբաժան, այլ խնդիրներին առավել ամբողջական նայելու դիտակետ, կարիք կա շարունակել քննարկում և խնդիրը մատնանշելու, վերքի վրա աղ լցնելու մեթոդից զատ առաջարկել նաև լուծումներ՝ վերքը բուժելու համար: Ինչպես արդեն նշեցինք, դրա փորձն արվեց երեկ խորհրդարանում: Սակայն իրականության մեջ նույնիսկ երեկվա պարզաբանումները հարցերի լիարժեք պատասխաններ չեն տալիս, ավելին՝ նոր հարցեր էին ծնում: Իսկ պատասխաններ, առանց պաթոսի ու մուննաթի պատասխաններ պետք են:

Այլապես սնոբիզմը, վերամբարձ հայացքը կարող են դառնալ ոչ թե պրոցեսներն ամբողջական ընկալելու գործիք, այլ ինքնաբավության, փակ համակարգ դառնալուն միտված խթաններ՝ բաժանարար գծեր գծելով իշխանության և հասարակության միջև:

Ի վերջո, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է մատնանշել այն արատները, որոնք ունեն հասարակական բնույթ: Բայց իշխանության խնդիրը միայն մատնանշումը չէ, այլ այդ արատները վերացնելը, դրանց դերը նվազեցնելը, պետության արդյունավետությունն ավելացնելու նպատակով այդ արատների ու դրանց կրողների հետ աշխատելը: Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը, դիստանցավորվելով ժողովրդական գործչի կերպարից, ցավեցնում է նույն այդ ժողովրդին: Խնդիրն այն է՝ ցավեցնելուց հետո, ախտորոշելուց հետո ի՞նչ բուժման մեխանիզմ է նա առաջարկում: 

Ի վերջո, պետության խնդիրը, ի տարբերություն եկեղեցու, բարոյականության տիրույթում չէ: Պետությունը ունի գործառնական ֆունկցիա աշխատելու այն հումքի, այն հասարակության հետ, որը տրված է նրան: Սպասել, որ մի օր կունենանք լավ, առաջադեմ, աշխատող, բացառապես բարձր արժեքներ կրող հասարակություն, նշանակում է մատնվել անգործության: Ի վերջո, եթե հասարակությունները կարողանային ինքնակազմակերպվել բացառապես ինքնաբավ կերպով, կարիք չէր լինի պետության, չէր լինի պետական գործառույթի պահանջարկ: Հետևաբար, նեղանալու կամ մուննաթ գալու փոխարեն պետք է խնդրին նայել առավել խորքային դիտանկյունից, բնականաբար չառաջնորդվելով բացառապես ժողովրդահաճո հռետորաբանությամբ, բայց միաժամանակ հստակ ֆիքսել, որ միայն վերքին աղ լցնելով ու դրա մասին հիշեցնելով վերքը չի բուժվելու:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
Ամենադիտված