Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է: Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագեցրել ելույթը, բայց մեծ հաշվով որևէ սխալ բան բովանդակային իմաստով չի ասում: Պարզից էլ պարզ է, որ եթե իշխանության ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո լինեն իրանցի զբոսաշրջիկների, կորեացի ներդրողների, ռուս սպորտսմենների կամ ավստրիացի կոմպոզիտորների անուններ, միևնույն է, իշխանությունը հաղթելու է: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Փաշինյանը հիմա ունի ահռելի վարկանիշ: Աշոտյանի ելույթն, ըստ էության, կարելի է ամփոփել մեկ այլ, նախկինում հայտնի այլաբանությամբ՝ «ՀՀՇ–ից լինի, թող պոլի փեդ լինի»: 

Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:

Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության էֆեկտը՝ այն ստորադասելով անշունչ առարկաներին:

Այս մոտեցումը շատ նման է ադրբեջանցիներին ոչխար անվանելու տարածված դրսևորմանը: Այդ դրսևորման խնդիրն այն չէ, որ չի կարելի որևէ ժողովրդի անվանարկել: Խնդիրն այն է, որ ոչխար անվանելով մի ժողովրդի, որի հետ մենք պատերազմում ենք, մենք նսեմացնում ենք ոչ թե իրենց, այլ մեզ, որովհետև ստացվում է, որ տարիներ շարունակ չենք կարողանում ի օգուտ մեզ լուծել կոնֆլիկտը, որի մյուս կողմում ոչխարներ են: 

Հանրապետականների խնդիրն այժմ ոչ թե իշխանության այնպիսի սխալների մատնանշումն է, որոնք կհանգեցնեն մի իրավիճակի, երբ այդ նույն սխալները կգտնվեն, այս անգամ, սակայն, իրենց դեպքում, այլ այդ սխալների ուղղումը: Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում: Ավելին, եթե դա հաջողվի հանրապետականներին, նրանք ակնհայտորեն առավելություն կունենան այն ՔՊ–ականների համեմատ, որոնց միակ խաղադրույքը Փաշինյանի հեղինակության չարաշահումն է լինելու: Ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ հենց այս խնդիրը լուծելու վրա, ոչ թե սեփական այիբն այլոց վերագրելով, թեկուզև և արդարացիորեն վերագրելով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ
Ամենադիտված