Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս օգտագործել միրգ–բանջարեղենը՝ հո՞ւմ, թե՞ ջերմամշակված

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Հում միրգ և, իհարկե, բանջարեղեն ուտելը ավելի օգտակար է, քան ջերմային մշակման ենթարկվածը, և դրա բացատրությունը շատ պարզ է՝ ջերմային մշակումից վիտամինները քայքայվում են: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իհարկե, պատասխանը, թե որ միրգը և որ բանջարեղենն է ավելի օգտակար օգտագործել հում վիճակում, միանշանակ չէ: Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ ժողովրդական սովորույթը՝ այս կամ այն միրգ–բանջարեղենի ջերմային մշակման ենթարկված, թե հում վիճակում օգտագործելու առումով, հիմնականում ճիշտ է լինում, քանի որ այդ ամենը հաստատում են նաև գիտական հետազոտությունները: Ընդհանրապես, պետք է միշտ հիշել, որ մթերքը համարում են օգտակար՝ ոչ միայն հաշվի առնելով նրա մեջ առկա վիտամինների, այլ, որ առավել կարևոր է, միկրոէլեմենտների և այդ մթերքին բնորոշ այլ նյութերի քանակը: Պարզ է, որ ջերմային մշակման դեպքում կոնկրետ վիտամինները որոշակիորեն քայքայվում են, կարող են քայքայվել նաև օրգանիզմին պետքական այլ նյութեր, իսկ միկրոէլեմենտները ցանկացած դեպքում չեն քայքայվում: Այստեղ ավելի կարևոր է այն, թե օրգանիզմը ինչքանով է յուրացնում այս ամենը: Հնարավոր է, որ ջերմային մշակումից հետո, ասենք, վիտամին C–ի քանակը որոշակի մթերքի մեջ պակասի, բայց փոխարենը այն այդ վիճակում ավելի հեշտ յուրացվի, արդյունքում ավելի օգտակար լինի օգտագործել ջերմային մշակման ենթարկված վիճակում: Ի դեպ, ասենք, որ ինչ–որ վիտամինի, այլ նյութի կամ միկրոէլեմենտի չափից ավելի օգտագործումը առողջության տեսակետից օրգանիզմին ինչ–որ լրացուցիչ առավելություն երբեք չի տալիս: Իհարկե, կան վիտամինի բացակայություն՝ ավիտամինոզ, վիտամինի պակաս՝ հիպովիտամինոզ հասկացությունները, բայց չմոռանանք, որ կա նաև վիտամինի ավելցուկ՝ հիպերվիտամինոզ հասկացությունը, որը սովորաբար չի ախտորոշվում: Դիտարկենք օրինակներ: Լոլիկը, կարտոֆիլը, սմբուկը ընդհանրապես խորհուրդ է տրվում օգտագործել ջերմային մշակման ենթարկված վիճակում: Հարցն այստեղ առաջին հերթին այն է, որ ջերմային մշակման դեպքում այս մթերքներից արտազատվում են նիտրատները և նիտրիտները (ինտենսիվ գյուղատնտեսության արդյունքները), բացի այդ, զգալի ավելանում է կալիումի կոնցենտրացիան: Ընդհանրապես, ցանկացած միրգ կամ բանջարեղեն ջերմային մշակման ենթարկելուց հետո ինչպես կալիումի, այնպես էլ ցանկացած այլ միկրոէլեմենտի՝ օրգանիզմի կողմից յուրացումը հեշտանում է 6–7 անգամ (անգամ մրգերի դեպքում): Սրա պատճառն այն է, որ ջերմային մշակումից քայքայվում է մթերքի բնական բջջանքը՝ բջջաթելիկները: Լոլիկի դեպքում կալիումից բացի կարևոր է լիկոպենը (լոլիկից բացի սրա մեծ քանակություն կա միայն ձիթապտղի մեջ): Համարվում է, որ լիկոպենը կանխարգելում է անոթային և սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շագանակագեղձի բորբոքումը և այլն. այն հանդիսանում է հակաօքսիդանտ: Օրգանիզմի կողմից լիկոպենի յուրացված քանակը բազմակի ավելանում է, եթե այն ջերմային մշակման ենթարկված է՝ կես ժամվա ջերմային մշակման արդյունքում այն աճում է ամբողջ 35%– ով: Իհարկե, սա չի նշանակում, որ լոլիկը միայն մածուկի տեսքով պետք է ուտել. պարզված է նաև, որ լոլիկի մեջ առկա մեծ քանակությամբ վիտամին C–ն ջերմային մշակումից ամբողջությամբ քայքայվում է: Գազարի ամենաարժեքավոր հատկությունն այն է, որ այն մեծ քանակի կարոտին է պարունակում, որն էլ քաղցկեղի և աթերոսկլերոզի կանխարգելիչ հատկություն ունի և դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը: Պարզված է, որ հում գազարի կարոտինը օգանիզմի կողմից յուրացվում է 25%–ով, իսկ ջերմային մշակվածից՝ ամբողջ 50%–ով: Ընդ որում, խորհուրդ է տրվում գազարը եփել առանց կտրատելու, քանի որ այդ դեպքում 25%–ով կորչում է այլ կարևոր նյութ՝ ֆալկարցինոլը (գիտնականները վերջերս հաստատել են, որ այն հակաքաղցկեղածին է): Կաղամբը, բրոկոլին և ծաղկակաղամբը ևս ջերմային մշակումից հետո առավել օգտակար են՝ նույն՝ կարոտին պարունակելու պատճառով, բայց սովորական կաղամբը խորհուրդ է տրվում օգտագործել նաև հում վիճակում, քանի որ ջերմային մշակումից նրա մեջ առկա՝ հազվագյուտ համարվող վիտամին U–ն ամբողջությամբ քայքայվում է (ունի հակամիկրոբային հատկություն և բուժում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթը): Փոխարենը նույն մթերքի մեջ պարունակվող գլյուկոզա – նոլատը (հակաքաղցկեղածին) ավելի հեշտ է յուրացվում ջերմային մշակումից հետո, ընդ որում՝ ցանկալի է՝ գոլորշու վրա մշակել: Ճակնդեղը բազմաթիվ արժեքավոր նյութեր է պարունակում (անտոցիաններ և ֆլավոնոիդներ), որոնք հում վիճակում վատ են յուրացվում: Սխտորի դեպքում, չնայած ջերմային մշակումից քայքայվում է վիտամին C–ն, փոխարենը լավ է յուրացվում ալլիցինը (բակտերիոցիդ, հակաթրոմբային և հակախոլեսթերինային նյութ): Եփած սպանախի դեպքում կալցիումը լավ է յուրացվում, բացի այդ, յուրացվում է կարոտինների 30%–ը, այն դեպքում, որ հում վիճակում ուտելիս յուրացվում է միայն 2–3%–ը: Խնձորի դեպքում, չնայած ջերմային մշակումից հետո երկաթը ավելի լավ է յուրացվում, բայց այդ դեպքում քայքայվում է ֆլավոիդների 70%–ը (սրտի և արյան անոթների հիվանդությունների կանխարգելիչներ):

Ի վերջո, այս ամենից պարզ է, որ պետք է ուտել ամեն ինչ և ցանկացած վիճակում՝ չսահմանափակվելով միայն հումակերությամբ կամ բացառապես ջերմամշակված միրգ–բանջարեղենով: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
Ամենադիտված