Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ իշխանությունն այլևս չի վախենում հակահեղափոխությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհարկե, մեծ հաշվով չի որոշելու ընտրության հաղթողին, քանի որ հաղթողը արդեն որոշված է, ու որոշված է այլ հանգամանքների բերումով: Բայց քարոզարշավի բնույթը կարող է թույլ տալ մոտավորապես պատկերացնել այն քաղաքական համակարգը, որն ունենալու ենք առաջիկայում, այն հիմնական ուղղությունները, որոնցով հիմնական դերակատարները իրացնելու են իրենց գործունեությունը: 

Այս իմաստով հատկապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք առաջիկա քարոզարշավը լինելու է նախորդ քարոզարշավների, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նման կոշտ, հագեցած սև– սպիտակի, հակահեղափոխության վտանգների մասին շեշտադրումներով: Առաջին հայացքից իշխանությունները առաջիկա ընտրություններին գնում են այլ, Երևանի ավագանու քարոզարշավային տրամաբանությունից տարբերվող հռետորաբանությամբ: Մի կողմից սա, իհարկե, կարելի է բացատրել ընտրություններում միանշանակորեն հաղթելու նրանց գիտակցումով: Մյուս կողմից, սակայն, անկախ հաղթելու երաշխիքներից, կան այլ հանգամանքներ ևս:

Ամենակարևոր հանգամանքը, թերևս, հակահեղափոխություն կոչվող ուժերի դիմադրության հնարավորությունների սակավությունն է: Չնայած այն հանգամանքին, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ ՀՀԿ–ն շանս է ստանում ներկայացված լինել գալիք խորհրդարանում, լուրջ դիմադրություն ո՛չ ընտրությունների ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նրանցից սպասել հնարավոր չէ: Սուր, կոշտ քննադատություն միգուցե, բայց այնպիսի դիմադրություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը հիմնովին, այս պահին լինել չի կարող: Խնդիրն առավելապես ոչ թե ՀՀԿ–ի դիմադրության ռեսուրսի մեջ է, այլ այն համակարգող անձանց տարբերության: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը համընկավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, նրա շուրջ նախկին վերնախավի կոնսոլիդացիայի նշանների, ինչպես նաև հայտնի սկանդալային ձայնագրության հետ: Այս բոլոր հանգամանքները հեղափոխության համար ամբողջացան որպես հակահեղափոխության ռեալ, գործուն վտանգ, որը ուներ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն:

Չնայած ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ հեղափոխության քննադատության հռետորաբանության շրջանակներում, սակայն, ակնհայտ է, որ այն ժամանակ և հիմա կան տարբեր թիրախներ. պլան մաքսիմումից ՀՀԿ–ն՝ որպես նախկին վերնախավի առաջամարտիկ, անցել է պլան մինիմումի՝ պարզապես հայտնվել խորհրդարանում: Թերևս այստեղ մեծ դերակատարություն է ստանձնել այն հանգամանքը, որ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու նշաններ ցույց տալուց հետո ՀՀԿ–ն կրկին վերադարձավ Սերժ Սարգսյանի վերահսկողության դաշտ: Իսկ սա էականորեն փոխում է թե՛ ՀՀԿ–ի ֆունկցիոնալությունը առաջիկա պրոցեսներում, թե՛ այդ ֆունկցիոնալության հանդեպ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ–ի, այլևս լուրջ վտանգ չեն տեսնում: Ավելին՝ ի դեմս ՀՀԿ–ի, որը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունը տեսնում է որոշակի պատնեշ Քոչարյանի ու նախկին վերնախավի՝ նրա շուրջ պոտենցիալ կոնսոլիդացիայի ճանապարհին: 

Իհարկե, թե՛ ՀՀԿ–ն, թե՛ իշխանությունը քարոզարշավի շրջանակներում հատվելու են, միմյանց հանդեպ լինելու են սուր և կոշտ: Սակայն ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն է հրաժարվել իրավիճակը հետ շրջելու գայթակղությունից, մյուս կողմից իշխանություններն այլևս չեն տեսնում այդ վտանգը:

Քարոզարշավի բովանդակությունն ու ռիթմը, ըստ այդմ, սպասվում է, որ կլինի առավել հանդարտ: Այդ ռիթմի թելադրողն իշխանությունն է, ու առաջին ազդակներն առայժմ հուշում են այդ հանդարտության մասին: Այն թերևս նկատելի է ուժերի մեծամասնության մոտ: ՀՀԿ–ն, իհարկե, նոր կարգավիճակից ելնելով փորձելու է սադրել իշխանությանը՝ նրանց քննարկումների մեջ ներքաշելով: Բայց դա արվելու է հընթացս, որպես քարոզչական առանձին, ոչ թե հիմնական ուղղություն: Հիմնական ուղղության կրողը՝ Վիգեն Սարգսյանը, կարծես թե դիրքավորվում է առավել կառուցողական քննադատության շրջանակներում: 

Առայժմ հանդարտ ռիթմից դուրս է մնում «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հրապարակային ելույթներում նկատվում են հակահեղափոխության մասին հիշատակումներ, չնայած ինքը՝ պարոն Մարուքյանը, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պնդում էր, որ որևէ հակահեղափոխություն չկա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իշխանության բանեցրած քարոզչական մարտավարությունը դուր է եկել պարոն Մարուքյանին և վերջինս պատրաստվում է բացառապես հակաքարոզչության այդ տրամաբանությունը կիրառել արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի
Ամենադիտված