Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շուրջ շահարկումների ցիկլը պետք է փակել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՀ–ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք օրումեջ ասում են՝ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ, մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի հարցում: Ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն հենց իրենք: Մտածում եմ՝ լավ, էս մարդիկ ինչի՞ են սենց բաներ ասում: Որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը: Ու էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը: Կարծում եմ՝ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաև ԱԱԾ–ն ու ռազմական հետախուզությունը, որովհետև ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն», – նախօրեին քարոզարշավային հանրահավաքներից մեկի ժամանակ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են նրա այս հայտարարության թիրախում: Մի կողմից կա տեսակետ, որ եթե Փաշինյանը ունի նման կասկածներ, ապա դրանք պետք է մնան ոչ թե քաղաքական հայտարարությունների մակարդակում, այլ իսկապես դառնան պատկան մարմինների համար հանձնարարական: Վերջապես կա մտայնություն, որ այս հայտարարությունները արվում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով: Հուսանք՝ նմանատիպ հայտարարությունները, ընդհանրապես Հայաստանի անվտանգությանն առնչվող հայտարարությունները, անկախ դրանց հեղինակներից, ի վերջո դուրս կգան բացառապես քարոզարշավային կոնտեքստից ու կգան փաստարկների դաշտ, որպեսզի վերջապես բացառվի այս փխրուն թեմաներով շահարկումների հնարավորությունը: 
 
Ընդհանրապես, Արցախի, Հայաստանի անվտանգության, հող հանձնելու մասին քննարկումները տարիներ շարունակ դարձել են առանցքային Հայաստանի քաղաքական կյանքում, հատկապես քարոզարշավների ընթացքում նկատվում է թեմայի ակտիվ արծարծում: Սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից, այդ հրաժարականի հիմնավորումներից, վերջացրած ներկայիս պրոցեսներով: Տեր–Պետրոսյանը, որպես իր հրաժարականի հիմնավորում՝ ներկայացնում էր պատերազմի կուսակցության հաղթանակը և նշում, որ Արցախի հարցը այստեղ ընդամենը շահարկման առիթ էր: Նրա ընդդիմախոսներն էլ պնդում են, որ Տեր–Պետրոսյանն ունեցել է Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր պլան, հետևաբար հեռացվել է իշխանությունից:
 
Մոտավորապես նույն քննարկումներն էին Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ղարաբաղյան հիմնախնդրով ցանկացած բանակցություն ներկայացվում էր որպես հող հանձնելու փորձ: Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին ներկայիս «Սասնա ծռեր» կուսակցության անդամները ակտիվորեն զբաղված էին տեղի ունեցածը որպես պարտություն, դավաճանություն ներկայացնելով: Շահարկվող թիրախներից մեկն էլ 800 հեկտարի հայտնի պատմությունն էր: 
 
Սրան զուգահեռ տարբեր տարիներին իշխանությունն էլ իր հերթին էր շահարկում Հայաստանի անվտանգության խնդիրները՝ կոչ անելով, օրինակ, ընդդիմադիրներին չխաթարել երկրի ներքին կայունությունը, հանրահավաքներ չանել, իշխանափոխություն չպահանջել: 
 
Այս երկուստեք շահարկումները հիմա էլ են դարձել մոդայիկ: Փաշինյանի մրցակիցները նրան մեղադրում են Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մեջ, Փաշինյանն էլ մեղադրողներին կասկածում է այլ երկրների շահերին ծառայելու և պատերազմ հրահրելու փորձի մեջ: Փաստացի, տարիներ ի վեր Արցախյան խնդիրը դառնում է բացառապես շահարկումների առարկա: Ինչու ենք ասում շահարկում, որովհետև ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը տարիներ շարունակ մյուս կողմի հասցեին հնչեցնելով նման մասշտաբի մեղադրանքներ՝ այդպես էլ չի գնացել ասվածը փաստարկներով ապացուցելու ճանապարհով: Երկրի ներսում քաղաքական ուժերը իրար մեղադրել են պետական դավաճանության մեջ, բայց շարունակել են ապրել կողք կողքի, նստել կողք կողքի խորհրդարանում, Բրյուսելներում ու ստրասբուրգներում կողք կողքի ելույթ ունենալ, նույն հյուրանոցում հանգրվանել:
 
Այս իմաստով կենսական է, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստանան որևէ ընթացք, որևէ իրավական ընթացք: Բնական է, որ կլինի հակառակ կողմի շահարկումն առ այն, որ իրենց հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ցանկացած իրավական ընթացք պիտի ունենա թափանցիկության բաղադրիչ ու կասկածի տեղիք չթողնի հասարակության և աշխարհի համար: Այլապես այս խիստ կարևորագույն, փխրուն հարցով շահարկումները դառնում են քաղաքական սովորական ժանր, դառնում են անպատասխանատու հայտարարություններ՝ առանց հետևանքների: Սա իր հերթին մսխում է Հայաստանի անվտանգային իմունիտետը: Մի կողմից արտաքին հայացքը տեսնում է, որ Հայաստանի համար կարևորագույն այս խնդրով արվում են բացառապես պահի նպատակահարմարությունից բխող շահարկումներ, մյուս կողմից հասարակությունը սկսում է նման շահարկումներին վերաբերվել նորմալ, որպես քարոզարշավներին բնորոշ երևույթ, ինչն իր հերթին բերում է նման կարևորության ու բարդության խնդրին անլուրջ վերաբերմունք: 
 
Շահարկումների ցիկլը պետք փակել մեկընդմիշտ՝ կա՛մ այլևս չշահարկելով թեման, կա՛մ էլ ինչ–որ պահից իրավական ընթացք տալով: 
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ
Ամենադիտված