Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեր կողմից ղեկավարվող օբեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց»․ կարգալույծ եղած աբեղայի սկանդալային նամակը Գարեգին Բ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տեր,

2001-2007թթ սովորել և ավարտել եմ Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2007թ-ին նշանակվել եմ ԳՀՃ՝որպես տեսչի քարտուղար:

2007թ-ին վերանշանակվել եմ Տնտեսական բաժին՝որպես քարտուղար:

2008թ-ին նշանակվել եմ Սևանի Վազգենյան Դպրանոց՝որպես տեսչի քարտուղար և վերակացու:

2009թ-ին ձեռնադրվել եմ կուսակրոն քահանա և շարունակել ծառայությունս Վազգենյան Դպրանոցում՝ որպես վերակացու:

2009 թ-ին վերանշանակվել եմ Վարչատնտեսական բաժին՝ որպես տնօրենի օգնական: 2010 թ-ին մեկնել եմ ուսման ԱՄՆ, որն ընդհատվել է:

2011թ-ին նշանակվել եմ ԳՀՃ՝ որպես վերակացու:

2011թ-ին վերանշանակվել եմ Միաբանական սեղանատան վարիչ:

2012թ-ին Ձերդ Սրբության տնօրինությամբ պետք է մեկնեի Հունաստան աստվածաբանություն ուսանելու, որն այդպես էլ չիրականացավ ինձ անհայտ պատճառներով:

2012թ-ին նշանակվել եմ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան՝որպես փոխտեսուչ: 2015թ-ին նշանակվել եմ ԵԿՄ՝ որպես հոգևոր հովիվ:

Վեհափառ Տեր,

Վերոհիշյալ տարիների ընթացքում ես ինձ երբեք հոգևորական չեմ զգացել:

Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրօրոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:

Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք…մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…

Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին,այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին:

Ձեզ կխաբեն ու կասեն, որ Մայր Աթոռի ներքին կյանքը հիմնված է սիրո և եղբայության վրա: Խորհուրդս է Ձեզ՝ մի հավատացեք, իսկ եթե նույնիսկ հավատում եք, ապա հարց տվեք Ձեզ ում եք Դուք եղբայր և կամ ում եք Դուք սիրում: Որևէ մեկին ոչ Դուք եղբայր եք և ոչ էլ հայր, այո, Դուք սիրո զգացում ունեք…ես դա տեսել եմ իմ աչքերով:

Դուք սիրում եք դրամ, ոսկի, թանկարժեք քարեր, անխոս ստրուկներ խաչները վզներին, իգացող համասեռամոլների ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում եք Ձեզ:

Դուք սիրում եք այն ամենն ինչը հոգևոր կյանքում ոչինչ է համարվում: Այս տարիների ընթացքում Դուք հասաք Ձեր երազանքին, Հայ Եկեղեցու ոսկե պատմության էջերին սև տառերով գրեցիք Գարեգինյան 10 պատվիրաններն ի դատապարտություն Ձեզ և Ձեր վկաների…

Եթե հոգևորական ես եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ:

Եթե եպիսկոպոս չես իջիր ժամերգության, այլապես կպատժվես և աշխատավարձդ հայրապետական կոնդակով կկտրվի: Երկրորդ անգամ չես իջնի ժամերգության փիլոնազուրկ կամ վեղարազուրկ կլինես, իսկ եթե երրորդ անգամ չիջնես պատիժ կկանգնացնեն եկեղեցու աստիճաններից մեկի վրա դեմքով դեպի պատը:

Եթե եպիսկոպոս ես և այն էլ երիտասարդ, կարող ես ժամերգության չիջնել, դու աղոթքի կարիք այլևս չունես, բավ է կիրակի օրը ուշացաց գալ պատարագի և աչքի պոչով նայել, ով չի կանգնում ոտքի քո հրաշափառ մուտքից, որպեսզի պատժես: Ժամը 18:00-ից հետո կարող ես վարել քո մեքենան դեպի Երևան և օբյեկտներում շնորհակալ լինել Աստծուն քեզ բաժի հասած քաղցր ծառայության համար ու մի կուշտ բամբասել Վեհափառից: Եղիր կամազուրկ և ստորաքարշ եպիսկոպոս:

Ընտրիր որ խմբի մեջ ես ուզում լինել երկարամորուքների, թե կարճամորուքների…քանզի Եկեղեցու ներքին կյանքն իրավունք չունի մի և միասնակալ լինելու, դա հարված է հայրապետական գահին…եղիր ոհմակի անդամ:

Մատնիր ընկերոջդ, մի պաշտիր ոչ ոքի բացի Կաթողիկոսից կամ ,եթե բախտդ չի բերել անձամբ շփվես վեհափառի հետ, որևէ եպիսկոպոսից:

Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից: Միևնույն է, եթե փորձես բարձրաձայնել որևէ խնդիր կապված եկեղեցական իշխանության չարաշահման մասին, հիշիր կաթողիկոսն իմունիտետ ունի, նրա վրա ոչ մի բան չի ազդում: Հիշիր Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից…պաշտիր կաթողիկոսին, քանզի նա քո կուռքը պետք է լինի :

Օրինակ վերցրու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից, եղիր աղքատ և զբաղվիր գիտությամբ, և ամենակարևորը՝ եղիր կուսակրոն կամ մի ունեցիր աղջիկներ…սիրիր ազգդ՝ համատարած աղքատության և հայաթափմանը զուգահեռ կառուցիր շենքեր: Կապ չունի կաթողիկոս ես, թե եպիսկոպոս, թե վարդապետ երկրի իշխանության և նույնիսկ որևէ գեներալի մոտ եղիր հլուհնազանդ ինչպես Հայրապետդ:

Աստծո ծառան կամ հոգևորականը պետք է անի այն ամենն ինչ իրեն հրամայվում է: Պետք է կգնաս բանակ, եթե որևէ աշխարիկ պաշտոնավարող կին բողոքի քեզանից Կաթողիկոսին: Պետք է կլինես պահեստապետ, որպեսզի պահեստում էլ քարոզես Աստծո խոսքը: Պետք է կլինես Ճաշարանի վարիչ, որովհետև հոգևորականը պետք է ճաշ պատրաստել իմանա: Պետք է 10 տարի կլինես վերակացու ու քո այդ տարիների ընթացքում ուսանողական շարք կտանես կբերես ճեմարանից դեպի ճաշարան ու հակառակը, քանզի երդվել ես լինել կուսակրոն, զբաղվել գիտությամբ ու լինել աղքատ: Պետք է կլինես ավտոկանգառի սարկավագ, որպեսզի անձամբ զեկուցես վեհափառին ով ինչ մեքենա է վարում: Պետք է ընդհանրապես գործ չես ունենա ու անունը կդնենք աղոթող միաբան:Այլ կերպ ասաց գործ չունես աղոթի կամ ինչ պետք է դա էլ կանես ու կլինես: Չես անի կաթողիկոսը կարգալույծ կանի քեզ, քանզի ինքն է որոշում Սուրբ Հոգին ում վրա իջնի ,ինչ շնորհներ բաշխի և երբ հետ վերցնի:

Հիշիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում՝ ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մոտիկ, իսկ եթե չհիշես կաթողիկոսը քեզ կհիշեցնի ու դու մի օր անպայման կզջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անվան անաղարտության համար ընկերներիդ մոտ, կզղջաս,որ հրապարակայնորեն դեմ ես արտահայտվել Երուսաղեմի պատրիարքի արդարացի խոսքերին: Հիշիր կամ Գարեգին կամ Աստված, իսկ ավելի ճիշտ միայն Գարեգին:

Այդքանն անելուց հետո դու իրավունք կունենաս կոչվելու Գարեգինի վկա, և քո հայրը,որ նստած է հայրապետական գահին քեզ կտա թեմ, պաշտոններ, դրամ: Քեզ կուղարկի արտասահման և կների քո բոլոր մեղքերը: Բայց և այնպես Եկեղեցում դեսևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի…կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա հուսով եմ կկարողանան տանել Գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև…. Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի……

Մանրամասներ չեմ պատմում գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար…. Չհրամայեք Ձեր վկաներին պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել…գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն ըստ ամենայնի… Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ.. Դուք գիտեք Դուք ով եք… Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…. Նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հովհաննես աբեղա Սահակյան----իսկ այժմ Վարդգես Սահակյան

Նյութի աղբյուրը` yelaket.am

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված