ԱԻՆ «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ այսօր, դեկտեմբերի 16-ին, ժամը 01:12-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Բժիշկները 11-ամյա Միշայի եւ 21-ամյա Արեւիկի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 20-ամյա Լուսինեինը եւ 22-ամյա Տաթեւիկինը՝ բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և Ժաննա Քոչարյանի (1972 թ.) դիերը:
Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենայում եղել են ընտանիքի անդամներ․ մահացածները ամուսիններ էին, վիրավորները նրանց երեխաներն ու թոռներ են, որոնք վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: Ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով, և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել։