Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից այդ կառույցի և դրա անդամ պետությունների ղեկավարների միջև հարուցել է քաղաքական հեռակա այնպիսի բանավեճ, որի միայն սկիզբն է տեսանելի, իսկ վերջն այդպես էլ չի երևում: Ակնհայտ է, որ բացառապես ՀԱՊԿ–ի ներքին խնդրից այն վերածվել է ավելի մասշտաբային խնդրի՝ ներառելով ԱՊՀ տարածքը իր քաղաքական տարբեր շերտերով, հասնելով ընդհուպ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորում:

Ակնառու դերակատարներն այս հարցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն են: Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին ներկայացրեց Ադրբեջանի դեսպանին, և հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ–ի ներքին հարցեր, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոշտ ու հասցեագրված հայտարարությամբ՝ դիմելով Բելառուսի նախագահին ու նշելով, որ պարզաբանում է պահանջելու: 

ՀԱՊԿ–ի հանդիպումը չնայած հետաձգվեց, բայց արդեն այլ ֆորմատով ԵԱՏՄ–ի վարչապետների հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ պարզաբանման մասին խոսք չգնաց: Ավելին նախքան հանդիպումը ուշագրավ իրադարձություններ եղան: Նախ որոշակի տեղեկատվական հակասություններ հայտնվեցին դաշտում, մասնավորապես այն մասին, որ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է մի դեպքում Հայաստանի խնդրանքով, մեկ այլ դեպքում Ռուսաստանի ու Պուտինի նախաձեռնությամբ: Հետո էլ Փաշինյանն ակնհայտորեն սկսեց իջեցնել սպասվելիք պարզաբանման չափաբաժինը՝ քանիցս նշելով, որ կարևորը ՀԱՊԿ–ի ներսում կառուցողական մթնոլորտն է, իսկ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է:

Ինչևէ: Արդեն վերջին օրերին կարծես թե հանդարտված մթնոլորտը նորից թեժանում է՝ այս անգամ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Մի դեպքում նա ներողություն  է խնդրում Փաշինյանից կոշտ արտահայտությունների համար, մեկ այլ դեպքում, օրինակ, նախատում նրան, որ Բելառուսից պարզաբանումներ պահանջելու փոխարեն պետք է Ռուսաստանից պարզաբանումներ պահանջի: Մեկ այլ դեպքում էլ խոսում է այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնման իրենց առաջարկը՝ այդպիսով ՀԱՊԿ ներսում ծագած սկանդալը բերելով արդեն ավելի բարդ մակարդակ: 

Փաստացի ստացվում է, որ Խաչատուրովի հետկանչով սկսված գործընթացն ընդամենը առիթ էր: Պատճառը ոչ այդքան քարտուղարի ով լինել–չլինելն է, որքան նոր իրավիճակում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելը: Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանի հիշատակումը, բնականաբար, ոչ թե ուշացած գովասանք էր Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նախապատրաստվող առաջարկ Փաշինյանին: Եվ խոսքն այստեղ միայն նույնանման առաջարկի հնչեցման մասին չէ, խոսքն ընդհանրապես ԱՊՀ կոչվող քաղաքական տիրույթում Հայաստանի դերակատարման վերաիմաստավորման մասին է:

Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական այն աղմուկը, որի ականատեսն ենք, ընդամենը շղարշում է տեղի ունեցողը, տպավորություն ստեղծում, թե գործ ունենք, օրինակ, Փաշինյան–Լուկաշենկո դրամատիկ հակամարտության հետ: Մյուս կողմից էլ Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ: 

Մեծ հաշվով, սակայն, խնդիրը վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ԱՊՀ տարածքում ստեղծել են անհրաժեշտություն ճշգրտելու որոշակի հարցեր, հաճախ նաև փորձելու որոշակի սցենարներ, որոնք նախկինում փորձվել, բայց ձախողվել են: Այս իմաստով կարևոր է հասկանալ պահի լրջությունը ու այն չկապել ո՛չ Լուկաշենկո–Փաշինյան հեռակա դեբատի, ո՛չ Խաչատուրովի հետկանչի հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք տեղեկատվական առիթների ու շղարշների հետ, որոնք թաքցնում են բուն պրոցեսը: Այս իմաստով շատ կարևոր է ի վերջո հասկանալ, որ երկրի ներսում առկա լեգիտիմությունը, հատկապես այնպիսի միջավայրում, ինչպիսիք ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն են, չեն կարող կրել կախարդական փայտիկի դեր: Լեգիտիմությունը կարևոր, բայց ամենազոր գործոն չէ, մանավանդ մի միջավայրում, որտեղ ներկա պետություններից շատերում ընտրական պրոցեսը կրում է խիստ իմիտացիոն բնույթ: Այս միջավայրում ավելի կենսական է ուժի, ռեսուրսի չափը, քանակը, մատուցման ձևն ու մանևրելու ընդունակությունը: Շատ լավ և դուրեկան է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է արժանապատիվ կեցվածք դրսևորել ու հակադարձել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Բայց պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականության մեջ ներքինի օրենքները միշտ չէ, որ գործում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ
Ամենադիտված