Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կգործի Շիրակի մարզում
ՄՇԱԿՈՒՅԹՀայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից, որտեղ տեղադրվել է նաեւ հայկական «Գրաբուսի» մասին տեսանյութ։
«Գրաբուսը» շրջելու է մարզի բոլոր համայնքներով, այն միայն գրադարան չէ, ունի նաեւ կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան եւ «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։