Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի «երևակայական ուրվականը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՊԿ-ը շուրջ ինտրիգը կարծես թե աստիճանաբար մարում է և որոշակի ուրվագծումներ են երևում: Բատկան տարեվերջը ծանր է տանում` ակտիվացել է ու անցել ինքնագործունեության: Օրերս Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածու Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Հետո էլ ընդունել է Զասին, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, ու ասել, որ Բելառուսը մի քանի թեկնածու է ունեցել, սակայն ընտրվել է նա, որպեսզի օրինակ ծառայի և ցույց տա, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար:

Այստեղ նկատում ենք, որ ասվածը քար է Սերժ Սարգսյանի բանջարանոցը` Յուրի Խաչատուրովին առաջադրելու մասով: ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:

ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն իր հերթին հայտարարել, որ փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ: Բայց Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատի նոր պաշտոնում:

Հանգամանքների բերումով` Հայաստանը բացահայտեց իրական վիճակը ՀԱՊԿ-ում` ռազմաքաղաքական դաշինք, որի անդամները բոլոր հարցերում պաշտպանում են ոչ թե դաշինքի անդամ երկրի, այլ` դաշինքին չանդամակցող ու իրենց դաշնակցի հետ ոչ բարեկամական հարաբերություններից մեջ գտնվող երկրի շահերը: Հիմա ՀԱՊԿ-ը պիտի բացատրություններ տա` ինչու՞ է այդպես: Եվ իմա՞ստ ունի այդպիսի դաշինքի հետագա գործունեությունը, թե՞ ինքնանպատակ է` ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր կառույցները` սկսած ԱՊՀ-ից, որ Պուտինն անվանում էր ԽՍՀՄ-ից ապահարզանի ձև, մինչև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ՀԱՊԿ-ի քարտուղարի նշանակման հետ կապված ընդգծել էր, որ  քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով: Թեև գիտի, որ Զասը եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում ու ստացել 4 երկրների նախագահների հավանությունը, տվյալ դեպքում մնում է Հայաստանը, որտեղ Զասը չի եղել և Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել նրան իբրև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանը համարում է, որ չկա Երևանի քվոտան ժամկետից շուտ դադարեցնելու անհրաժեշտություն: Բայց նա նաև նշել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է, ՀՀ համար գլխավոր խնդիրը ՀԱՊԿ ռազմաքաղաքական բնույթն է և ՀՀ հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Փաստացի` նա հստակ չի ասում` ի՞նչ է ուզում ու ի՞նչ է անելու: Ավելին` եթե կարևորը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումն է, ակնհայտ է ՀՀ նկատմամբ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների չկատարումը` համենայն դեպս մինչև 2020-ը ռոտացիան գործում է և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ-ինն է: Բելառուսի թեկնածուին առաջադրելն ու պաշտպանելը բացահայտ հակադաշնակցային պահվածք է: Ու դա նորություն չէ ՀԱՊԿ-ում` նույն Բելառուսի նախագահի պատճառով Յուրի Խաչատուրովի նշանակումը հետաձգվեց մեկ տարի: Հայաստանը կարող է նույն դրամով վճարել Բատկային` նվազագույնը մեկ տարի, և դա կլինի ճիշտ որոշում ու պատասխան Հայաստանի դեմ նրա անթաքույց դեմարշին` պատերազմում ինչպես պատերազմում: Ի՞նչ է անելու Բելառուսի նախագահը` Իլհամ Ալիևի օգնությա՞նն է դիմելու, թե՞ հաջորդ քայլով Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու հրամանագիր է ստորագրելու ու հայտարարելու է, որ ՀՀ-ից բացի` բոլորը համաձայն են, ի դեպ սա ևս չի կարելի բացառել:

 
 
 
Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց
Ամենադիտված