Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքար ծխախոտի դեմ, բայց ինչո՞ւ...

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ծխելու դեմ պայքարում են այն պատճառով, որ դա վնասակար է առողջությանը: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ի սկզբանե ծխելու դեմ պայքարել են բոլորովին այլ պատճառով: Վաղ ժամանակներում համարվում էր, որ բերանից ծուխ արձակող մարդը դիվահար է: Ծխախոտը առաջին եվրոպացիների, ավելի կոնկրետ՝ իսպանացիների ձեռքն է ընկել դեռ Քրիստաֆոր Կոլումբոսի ժամանակներում: Հնդկացիներն այն որպես նվեր տվել են մեծ ծովագնացին, սական նա չի գնահատել հնդկացիների այդ առատաձեռնությունը և նվերը ծովն է նետել: 

Իրականում իսպանացիները այն ժամանակ չգիտեին, թե ինչ պետք է անել այդ չորացրած բույսի տերևների՝ ծխախոտի հետ: Հետագայում հենց իսպանացիներն են առաջին անգամ սկսել պայքարը ծխախոտի դեմ: Բանն այն է, որ նրանք նկատել են ահավոր պատկեր՝ մարդու բերանից ծուխ է դուրս գալիս: Պարզ է, որ այդ պայքարը նրա համար չէր, որ այդ մարդը քայքայում է իր առողջությունը: Իսպանացիները ընդամենը որոշեցին, որ այդ մարդը դիվահար է: Եվ ինչպես ընդունված էր այն ժամանակ, սուրբ ինկվիզիցիան այդ առաջին ծխող եվրոպացուն դատապարտեց ազատազրկման (սա դեռ թեթև պատիժ էր): Իսկ այդ եվրոպացին Կոլումբոսի արշավախմբի նավաստի Ռոդրիգո դե Խերեսն էր, և, կարելի է ասել, նա հակածխախոտային պայքարի առաջին զոհն էր: Դա եղել է 1501 թվականին: Այս դեպքից ընդամենը 30 տարի անց Եվրոպայում սկսեցին առաջանալ առաջին ծխախոտային պլանտացիաները, և այդ ամենը կատարում էին նորից իսպանացիները: Այս ամենով հանդերձ, հակածխախոտային պայքարը շարունակվում էր, իսկ ծխելը չէր դասվում, այսպես կոչված, բարի գործերի շարքին: 1575 թվականին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին օրենքով արգելել է ծխել աղոթքի վայրերում: 1603 թվականին Անգլիայի թագավոր Յակով 1–ինը, որը մշտապես արտահայտվում էր ծխելու դեմ և այն համարում սատանայի հայտնագործություն, յուրատեսակ գիտական աշխատություն է գրում A Counterblaste to Tobacco (ըստ իմաստի, մոտավորապես «Ծխելու վնասները» գրքույկի նման մի բան): Այդ աշխատությունում թագավորը ծխելը համարում է «անաստված վայրենիների զզվելի սովորություն», իսկ ավելի կոնկրետ՝ ֆրանսիացիների և իսպանացիների սովորություն: Բանն այն է, որ այստեղ ևս խոսք չի եղել ծխելու վնասների մասին, այն ընդամենը համարվել է դիվահարություն:

1624 թվականին Հռոմի պապ Ուրբան 8– րդը ծխելու դեմ լուրջ պայքար է սկսում: Ծխելու դեպքում պատիժն այն էր, որ մարդուն հեռացնում էին եկեղեցուց: Երկու տարի անց նման որոշում է ընդունում նաև հունական ուղղափառ եկեղեցին: Ծխելու և ծխախոտ աճեցնելու արգելք է դրվում նաև Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում: Չնայած այս ամենին՝ իսպանացիները շարունակում էին ծխախոտ աճեցնել իրենց պլանտացիաներում, քանզի պարզվեց, որ դա շատ եկամտաբեր գործ է:

Միայն 1761 թվականին է անգլիացի բժիշկ Ջոն Հիլլը իրականացրել կլինիկական հետազոտություններ և հրատարակել իր առաջին աշխատանքը ծխելու վնասների մասին: Իսկական հակածխախոտային պայքարը առաջին անգամ իրականացվել է ԱՄՆ–ում 1830 թվականին: Ամենահզոր հակածխախոտային պայքարը իրականացվել է 1934 թվականին նացիստական Գերմանիայում, ընդ որում՝ դա պետական մակարդակով առաջին հակածխախոտային պայքարն էր (եթե չհաշվենք եկեղեցու պայքարը «դիվահարների» դեմ): Ներկայում ծխելու դեմ պայքար իրականացնում են բոլոր երկրները, և այդ ամենը համակարգում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Համարվում է, որ ժամանակին ամենագրագետ և մասսայականացված հակածխախոտային պայքարը իրականացվել է հենց նացիստական Գերմանիայում: Ներկայիս բոլոր հակածխախոտային միջոցառումները ստեղծվել են հենց այն ժամանակ: Իհարկե, հետագայում պարզվել է, որ այս ամենը մեծ օգուտ չի տվել: Անձամբ Հիտլերը երիտասարդ տարիներին եղել է մոլի ծխող (օրական միջինը 40 գլանակ), բայց հետո այդ սովորությունը կտրուկ թողել է և հանդիսացել է հակածխախոտային պայքարի առաջամարտիկ: Նա համարում էր, որ ծխախոտը «հնդկացիների վրեժն է սպիտակամորթներից, որոնք էլ հնդկացիներին ժամանակին թունավորել էին «կրակե ջրով» (ալկոհոլով)»:

 

Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ)
Ամենադիտված