Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին հայացքից 2018թ. ամփոփելու համար երկար–բարակ խոսելու կարիք չկա, և հնարավոր է միայն մեկ բառով ամփոփել այն՝ հեղափոխություն: Հենց հեղափոխություն եզրույթի հետ է անցնող տարում ասոցացվել Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Բարձրագոչ այդ ձևակերպումը, սակայն, ինչքան էլ որ հարմար լինի իրավիճակին արտաքին գնահատական տալու համար, ոչ միայն չի բացահայտում տեղի ունեցածի ողջ խորությունը, այլև վտանգ ունի պարզունակեցնել, բացառապես կլիշեի մակարդակում նկարագրել Հայաստանում տեղի ունեցածը:

«Անփոխարինելի» Սերժ Սարգսյան, դիմադրող Կարեն Կարապետյան

Տարին սկսվեց վարչապետի անձի շուրջ ակտիվ քննարկումներով: Փոխված կառավարման կարգը ենթադրում էր, որ այսուհետ երկրի ղեկավարը լինելու է վարչապետը: Պարզ էր, որ վարչապետ ընտրելու է ՀՀԿ–ն, որ նախորդ տարվա ապրիլին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում: Միակ ինտրիգը մնում էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞, ըստ էության, երրորդ ժամկետի, թե՞ խոսակցությունների համաձայն, վարչապետի, մեծ հաշվով՝ նաև իր փոխանորդի տեղը կժառանգի Կարեն Կարապետյանին: Ու չնայած այն հանգամանքին, որ ժամանակ դեռևս կար, բայց արդեն տարեսկզբից քաղաքական քննարկումներում այս հարցը հնարավորինս շատ քննարկվողներից էր: Քննարկումների առկայությունը բնական կլիներ, եթե դրանցում ահռելի չափաբաժին չկազմեին Սերժ Սարգսյան–Կրեն Կարապետյան հակադրության կողմերի միջոցով արվող տեղեկատվական արտահոսքերը: Քչերը հիմա կհիշեն, բայց նախքան Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը, ներիշխանական կուլիսներում այդքան էլ հանգիստ չէր: Կարեն Կարապետյանի կողմնակիցները՝ հենվելով Կարապետյանի «նորարարական» բռենդի վրա, ջանք չէին խնայում հանրային գիտակցության մեջ մտցնել այն մտայնությունը, որ միայն Կարապետյանի վարչապետության դեպքում հնարավոր կլինի Հայաստանում էական փոփոխությունների հասնել: Որպես փոխհատուցում Կարապետյանն ու կողմնակիցներն առաջարկում էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ի ազդեցիկ դերակատարություն: Իշխանության ներսում, սակայն, այս հակադրությունը կոմպրոմիսի չբերեց, ու Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջադրման մասին: Առաջադրման փաստը, որ հակասում էր Սարգսյանի նախկինում արված հայտարարություններին, հիմնավորվում էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիությամբ: 

Համակարգը չդիմացավ

Ներիշխանական հակադրությունը Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առերևույթ ավարտվեց, հատկապես, որ այդ առաջադրման մասին հայտարարելու «պատիվը» վստահվեց հենց Կարեն Կարապետյանին: Տպավորություն կար, որ իշխանության ներսում տեղի ունեցած մարտերն այլևս ավարտվել են ու Սերժ Սարգսյանին հաջողվել էր համոզել իշխանության տարբեր թևերին իր անփոխարինելիությունը: Մյուս կողմից էլ դեռևս այդ պահին Սարգսյանի վարչապետության դեմ դիմադրության օջախները թույլ էին. Ազատության հրապարակում հավաքվող տարատեսական քաղաքական խմբերը ակնհայտ սակավաթիվ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր էր հղանում քայլարշավի իր գաղափարը: Անկեղծ լինելու համար ասենք, որ քայլարշավի ողջ ընթացքում, ընդհուպ Երևան հասնելու և Ֆրանսիայի հրապարակում վրաններով գիշերելու սկզբնական օրերը, չկար որևէ իրական ազդակ, որ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը կարող է հաջողել: Ինչևէ: Էական է, սակայն, արձանագրել, որ Սարգսյանի վարչապետության հանգամանքն ու ընդհանրապես նրա՝ խոստումը դրժելու մասին հիշատակումները ընդամենը տեղի ունեցողի առիթն էին: Պատճառները ավելի խորն էին: Առերևույթ հանդարտված ներիշխանական կրքերը կեղծում էին իրական պատկերը: Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ առկա կոնսենսուսը իշխանության ներսում չափից շատ փխրուն էր: Համակարգը չդիմացավ փողոցային շարժման ճնշմանը, ավելին՝ իր երկատվածությամբ դարձավ այդ ճնշման վերջնական հաջողության խթաններից մեկը: 

Ինչո՞ւ են հաջողում հեղափոխությունները

Այս պարզ հարցին կարծես թե պարզ պատասխան կա՝ որովհետև լցվում է հասարակության համբերության բաժակը: Իրականում, սակայն, եթե հեղափոխությունները տեղի ունենային ամեն անգամ, երբ կլցվեր հասարակության համբերության բաժակը, ապա առնվազն վերջին տասը տարիներին մենք պետք է տարին երկու–երեք հեղափոխություն ունենայինք: Հեղափոխությունների հաջողման հիմնական, ամենապարզ բանալիները մի քանիսն են, և հասարակության դժգոհությունը դրանցից ամենակարևորն է, ամենակարևորը, բայց ոչ միակը: Անհրաժեշտ է ևս երկու հանգամանք. պառակտում իշխանության ներսում և ուժ, որ կկարողանա կազմակերպել այդ դիմադրությունը: Իշխանության ներսում պառակտումը կար և դրսևորվեց վարչապետի ով լինելու հարցի շուրջ ներիշխանական բախումներում: Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո էլ այդ պառակտումը ավելի քան ակնհայտ դրսևորվեց, երբ Կարեն Կարապետյանը մի դեպքում կալանավայրից ազատում էր Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ դեպքում փորձում էր փոխել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության բովանդակությունն ու իշխանությունը վերցնել: Կարապետյան–Սարգսյան բախման մասին խոսելու հիմքեր, ընդ որում, կային դեռևս 2017թ.: Եվ 2017թ. նույն Նիկոլ Փաշինյանը քանիցս փորձում էր խաղալ այդ հակադրության վրա, սրել այն, մատնացույց անել: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն իսկապես դրսևորեց հեղափոխական ուղեցույցին տիրապետելու ընդունակություն՝ իշխանության ներսի պառակտումը օգտագործելով: Իսկ հեղափոխության մյուս կարևոր գործոնը՝ կազմակերպված թիմի առկայությունն էլ ապահովվեց ՔՊ–ի քիչ թե շատ կայացած կուսակցական կորիզի, ինչպես նաև տարիներ շարունակ Հայաստանում դժգոհություն գեներացրած քաղհասարակության ինստիտուտների մասնակցությամբ:

«Անփոխարինելի» Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության հաղթանակից ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետական ընտրությունից հետո իշխանությունը խնդիր ուներ ամրապնդվելու, վերցնելու ադմինիստրատիվ լծակները: Երկրում ստեղծվել էր վտանգավոր ստատուս–քվո, համարյա երկիշխանություն, երբ մի կողմից գործադիրը պատկանում էր վարչապետին, մյուս կողմից օրենսդիրում դեռ կար ՀՀԿ–ն՝ մեծամասնության տեսքով: Ինչպես հեղափոխության ընթացքում, այդպես էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը դարձավ հասարակությունը, ժողովրդական լայն զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրսը, ռեսուրս, որից Փաշինյանը լիուլի օգտվեց հետհեղափոխական շրջանում: Ձևավորվեց յուրատեսակ քաղաքական համակարգ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանի դեմքով և Փաշինյանին իշխանության հետ ասոցացնող ու նրան անվերապահ վստահություն հայտնող հասարակության տեսքով: Գուցեև հեղափոխական տրամադրությունն էր թելադրում Փաշինյանի անձի շուրջ այսքան քաղաքական կապիտալի կուտակումը: Բայց փաստացի, հեղափոխությունից ամիսներ անց մենք ունենք անփոխարինելի Նիկոլ Փաշինյան, որի բացակայության դեպքում դժվար է պատկերացնել քաղաքական համակարգի կենսունակությունը: Գործնականում սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի «հագով» գրված Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի ու սուպերվարչապետական լիազորությունների բավական հարմարավետ յուրացմամբ: Տարին սկսվեց «անփոխարինելի» Սերժ Սարգսյանով և ավարտվում է «անփոխարինելի» Նիկոլ Փաշինյանով, մեկ տարբերությամբ՝ առաջինը չուներ հասարակության համակրանքը, երկրորդը՝ ունի: Սակայն համակրանքի, զգայական դաշտից դուրս ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս շարունակում է ապրել անկայուն, ֆորս–մաժորների համար խոցելի քաղաքական համակարգում, մի համակարգում, որը նախկինում էլ, հիմա էլ հենվում է անձերի վրա:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում
Ամենադիտված