Գյումրիում 11-ամյա երեխա է ինքնասպան եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում 11-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննիչը, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշեց նա:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի: