Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է․ հարգանքի տուրք Եռաբլուրում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները (ֆոտոռեպորտաժ):

Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Եռաբլուր պանթեոնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Վարչապետն ու նրան ուղեկցողները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին, նաեւ առանձին-առանձին մոտեցան ու ծաղիկ դրեցին ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին:

Նշենք, որ նախօրեին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին մոմավառություն է կազմակերպվել:

Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ի ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

Նույն օրը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

Արդեն կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լեւոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է տվելԼ

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարեւոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ եւ հետեւակի մարտական մեկ մեքենա:

Ապրիլի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:

Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Թեեւ հաստատված հրադադարին, ապրիլի լույս 6-ին ժամը 18։30-ին, շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը, իսկ ապրիլի 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

Ապրիլի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին:

Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, այդ երկրի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, իսկ «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, որ զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը (ֆոտո)

ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված