Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Scania բեռնատարով Սպիտակի ոլորաններում մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր` ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Դաթունա Անջափարիձեն իր վարած Scania մակնիշի OC 269 CC համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Մանրամասն՝ այստեղ.