Աշխարհում ամենաթանկ կտավի սեփականատերը
ՄՇԱԿՈՒՅԹԱշխարհում ամենաթանկ կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», սեփականատերը Միացյալ Արաբական Էմիրություններ մայրաքաղաք Աբու-Դաբին է։ Ռիա նովոստիին հայտնել են Աբու-Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղից։
«Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչությունը Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկությունը» կտավի սեփականատերն է»,- նշել են մասնաճյուղից։
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» երկար ժամանակ համարվել է կորած։ 2017 թ. այն վաճառվել էր մասնավոր կոլեկցիոների 450 միլիոն դոլարով՝ դառնալով պատմության մեջ արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը։ New York Times-ի տեղեկատվությամբ, կտավը ձեռք էր բերել սաուդյան արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու Դաբիի իշխանությունը չի բացահայտել, թե ինչպես է ստացել այդ կտավը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆրանսիական Լուվրի Աբու-Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչը»։ 2018 թ. սեպտեմբերին թանգարանի մասնաճյուղը չեղյալ էր համարել նկարի ծրագրված ցուցադրությոնը «առանց պատճառը բացատրելու»։