ՀՀ նախագահը 6 օրենք է ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները: