Տարվա ամենագեղեցիկ և նորաձև վերնաշապիկ զգեստները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏարեցտարի վերնաշապիկ զգեստներն ավելի մեծ տեղ են գրավում կանացի զգեստապահարանում: Դրանք հիանալի համապատասխանում են գրեթե յուրաքանչյուր կազմվածքի: Ահա այս գարնան ամենանորաձև մոդելները:
Այս սպիտակ լայն մոդելը համադրիր կոպիտ կոշիկների, գոտու ու գլխարկի հետ: Այս կերպարով կարելի է գնալ երեկույթի կամ սրճարան:
Ատլասե նուրբ մոդելը կարելի է կրել ռեստորանում ընթրելու: Այն կանացի ու էլեգանտ տեսք կհաղորդի:
Ռոմանտիկ կետիկավոր զգեստը լավ տարբերակ է ժամադրության համար: Համադրիր այն բոտիլիոնների հետ:
Կապույտ երկար մոդելը կարելի է կրել ռեստորան, թատրոն կամ ցուցադրության գնալիս: Այն գեղեցիկ տեսք ունի բարձրակրունկների հետ:
Դեղին oversize զգեստը կրիր սպիտակ կեդերով ու օրիգինալ պայուսակով: Այս կերպարը մաքսիմալ հարմարավետ է ու թեթև: