Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ու սկսվեց...

ՖՈՏՈ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ազգային Ժողովում կազմակերպած լսումների ընթացքում ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրսյանը:

Ու սկսվեեեց սոց ցանցերում:

Մի-քանի հարյուր ֆեյսբուքահայեր իրենց պարտքն են համարել կապել լաչագները ու մեյդան ընկնել՝ Է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո, է՛լ հայուգեն, էլ «վառել դրան»:

Մարդ չգիտի արդեն այս ամենի վրա խնդա, թե լուրջ վերաբերի: Մի կողմից, իհարկե, լավ է, որ անադեկվատ այլատյացների թիվը այդքան էլ կրիտիկական չէ մեզանում: Բայց մյուս կողմից, Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի բովանդակությունից ելնելով՝ հարցը առավել քան լուրջ է: Փաստագրվել է տրասգենդեր անձանց հանդեպ հանցագործությունների 283 դեպք, որոնց միայն չնչին մասն է, համաձայն զեկույցի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների կողմից վարույթ ընդունվել: Այսինքն, երբ որոշ մեր համաքաղաքացիներ ասում են, թե «ոչ ոք իրենց իրավուքները կոչ չի անում խախտել, ընդամենը իրենց տներում ինչ ուզում են թող անեն, միայն թե հրապարակավ չցուցադրեն իրենց ինքնությունը ու չքարոզեն»՝ դա պարզ երեսպաշտություն է: Նրանց ոչ միայն կոչ են անում սպանել եւ վառել, այլ հենց նաեւ սպանում եւ վառում են, ծեծում եւ խեղում են: Մեր սեքսաքաղց, չտես եւ դրանից էլ՝ այլոց սեռական կյանքով խիստ հետաքրքրասեր հասարակության մեջ ինչպե՞ս է հնարավոր գաղտնի պահել սեռական ինքնությունը: Երեւի տեղյակ չեք, թե ինչպես ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառման հետեւանքով, որում ընդամենը իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը՝ մի պատանի, հայոց բանակի ապագա զինվոր, դարձել է դպրոցի, որում սովորում է, ուսուցիչների, իսկ սրանց ուղղորդմամբ՝ նաեւ աշակերտենրի ծաղրի եւ ճնշումների օբյեկտ: Որտեղի՞ց տեղյակ լինեք, եթե այս թեմայով ցանկացած տեղեկությունից փախչում եք, ասես կրակից, համարելով, որ դա քարոզչություն է, եւ, հավանաբար, վախենալով որ այն ձեր վրա կարող է ազդել եւ որ ձեր բանականությունը կարող է հաղթել ձեր միջնադարյան վախերին/ֆոբիաներին, ինչպես որ ընդամենը մի-քանի տարի տեւած բաց, անկեղծ, փաստերի վրա հիմնված խոսակցությունից հաղթեց միլիոնավոր իսպանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, շվեդների, իսրայելցիների մոտ: Ինչու եմ ասում միջնադարյան, քանի որ հոմոսեքսուալիզմի համար քրեական հետապնդման վերացման արշավը ազատ աշխարհում սկսվեց դեռ 1791թ.-ին՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո:

Կամ ի՞նչ է նշանակում, թե սա ԼԳԲՏ քարոզ է: Այսինքն, եթե բարձրաձայնվում է մարդկանց կյանքին եւ անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ ուրեմն քարո՞զ է: Այսինքն դուք իրավունք ունեք մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին վառելու, սպանելու կոչեր անել, իսկ իրենք պարտավոր են լռել ու հաշտվե՞լ նման իրավիճակի հետ:

Կամ թե բա «մեր երեխաները հանկարծ կլսեն այս քարոզը եւ կգայթակվեն իրենք էլ ԼԳԲՏ կդառնան ու մեր ընտանիքը կքայքայվի»: Ամբողջ նորմատիվային մշակույթը ուղղված է հետերոսեքսուալ հարաբերությունների քարոզին, դրանց գովերգմանն ու իդեալականացմանը, այդ հարաբերությունները քաջալերվում են անխտիր բոլորի կողմից՝ ընտանիքից, դպրոցից, եկեղեցուց մինչեւ մեդիաներ եւ պետական մարմիններ: Նույնասեռական սիրո մասին պատմական որեւէ դրվագի մասին ասես լռելյայն մի պայմանավորվածությամբ գերադասում են ընդհանրապես չհիշատակել: Եւ դա միայն Հայաստանին չի վերաբերում: Անգամ որտեղ որ ստիպված են դրական լույսի ներքո անդրադառնալ նույնասեռական հակումներ ունեցող որեւէ պատմական պերսոնաժի, օրինակ՝ հերոսների, գրաքննում-նենգափոխում են նրանց հարաբերությունները եւ Աքիլլեսի ու Պատրոկլեսի միջեւ սերը հանկարծ հայտնի ֆիլմում դառնում է բացառապես «եղբայրական»: Անգամ Պապ թագավորի նույնասեռական հակումների նկարագրությունը վերագրում են Փավստոս Բուզանդի՝ թագավորի մասին հերյուրանքներ տարածելու ցանկությանը: Եւ այսքանից հետո եթե կարծում եք, որ ընդամենը մի նույնասեռականի տեսնելով/նրա մասին իմանալով, նրան լսելով ձեր երեխան կարող է ուզենալ այդպիսին դառնալ... Սրանից էլ ավելի մեծ քարո՞զ: Ուրեմն, ձեր կարծիքով, այդ որքա՜ն ավելի հզոր է նույնասեռական զգացմունքը, կամ նմանը լինելու ցանկությունը սովորական մեկի մոտ, որ այդքան հետերոսեքսուալ քարոզչությունից հետո մի աննշան դրվագ ի վիճակի է նրան դարձնել Լ, Գ, Բ կամ Տ: Անհոգ եղեք. եթե ձեր որեւէ նախնին ձեր իսկ միջոցով ձեր երեխային չի փոխանցել համապատասխան գենը, ապա ձեր երեխան, անգամ սպառնալիքի ներքո երբեք չի դառնա ԼԳԲՏ: Ինչպես որ իր ինքնությունը հարգող որեւէ ԼԳԲՏ երբեք, անգամ սպառնալիքի ներքո չի դառնա հետերոսեքսուալ:

Ի դեպ, անգամ խիստ պահպանողական, շարիաթի կանոններով ապրող Իրանում տրանսգենդերներին ոչ միայն չեն հետապնդում, այլ պետականորեն աջակցում են նրանց անհրաժեշտ վիրահատական միջամտությամբ փոխել իրենց սեռը: Իսկ մեզանում կղերա-գավառական քարոզչությունը այնպիսի ծավալների է հասել, որ մեկին, ում անգամ ազգի պարծանք են հռչակում՝ Հայաստանի համար ունեցած իր անուրանալի ձեռքբերումների համար, պատրաստ են հետապնդել, վիրավորել, փորձել բարոյապես ոչնչացնել, իսկ եթե չի ստացվում՝ վտարել երկրից, եթե հանկարծ պարզվում է, որ իրենցից տարբերվող սեռական ինքնություն ունի: Եվրոպայի ծանրամարտի քառակի չեմպիոն, Աշխարհի առաջնության երրորդ տեղի մրցանակակիր, տրանսգենդեր Մել (Մելինե) Դալուզյանը ձեզ օրինակ:

ԼԳԲՏ-ների հանդեպ մեր որոշ համաքաղաքացիների վերաբերմունքը հուշում է ինձ, որ նրանք էլ մեկ այլ փոքրամասնության են պատկանում՝ հոգեպես ՍՄ-ներ են: Սադո-մազոխիստներ: Որովհետեւ սադիստական հաճույք են ստանում իրենցից տարբերվողներին հետապնդելուց (գոնե այնտեղ որտեղ կարողանում են) եւ մազոխիստական հրճվանքով քանդում սեփական երկրի ներազգային եւ ներհասարակական միասնությունն ու ներդաշնակությունը»:

Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր
Ամենադիտված