«Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր». Փաշինյանը դժգոհեց Նորագավիթի մաքսակետի վիճակից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից:
«Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարբա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա:
Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել, շատ կեղտոտ է. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:
Նա բարկացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը անկյունում դրած էր. վարչապետը այդ սենյակում նստող երիտասարդին ասաց. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»,-ասաց Փաշինյանը:
Նա մանրամասն հետաքրքրվեց, թե ինչպես է տեղի ունենում մեքենաների մաքսազերծումը, հարցեր տվեց վարորդներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ տեղեկացրեց, որ օրական 300 մեքենա է մաքսզերծվում: