Քիչ առաջ ՀՀԿ-ն դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ. Արմեն Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության» (IDC-CDI) լիիրավ անդամ։
Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։
Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։
Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին»: