Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹՀոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավներից երկուսը, որոնք գողացել էին ավելի քան 16 տարի առաջ, վերջապես ներկայացվել են հանրությանը 2016-ին գտնվելուց հետո:
Ինչպես հայտնում է Fox News-ը, «Ծովի տեսքը Սխևենինգենից» և «Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» կտավները գողացել էին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից 2002-ի դեկտեմբերին: Արվեստի գործերը հոլանդացի վարպետը պատկերել է 1882-1885 թվականներին:
Թանգարանից կտավները դուրս հանելիս գողերը վնասել էին «Ծովի տեսքը Սխևենինգենից» կտավը, որի անկյունը պատռվել էր: Գողերից մեկը գլխարկը թողել էր դեպքի վայրում, որի վրա հայտնաբերված մազերի ԴՆԹ հետազոտությամբ էլ հաջողվել է պարզել կողոպտչի ինքնությունը:
2003-ին գողացված կտավները 393 527 դոլարով գնել էր մաֆիոզ Ռաֆաելե Իմպերիալեն: Կտավներն այժմ ցուցադրվում են Ամստերդամի թանգարանում: