ԱԺ-ն ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա և նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն և սահմանել պետական տուրք, քանի որ փոխադրվող բեռն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի: