«Սպեցնազի»-ի աշխատակից հանդես եկած անձը քաղաքացուն ծեծի է ենթարկել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին քաղաքացիների ծեծի ենթարկվելու դեպքերը, կարծես, սովորական են դարձել:
ArmLur-ի խմբագրություն է դիմել Սերոբ Դաղունցը, ում խոսքով` ինքը տուն գնալու ճանապարհին բռնության է ենթարկվել ՊՊԾ գնդի հարակից տարածքում: Դեպքին ներկա են եղել ոստիկանական համազգեստով երկու անձ, իսկ բուն ծեծողը, պարզվել է, եղել է հատուկ նշանակության ջոկատի ծառայող: