Ծնունդդ շնորհավո՛ր, հերոս. Քյարամ Սլոյանի ծննդավայրում բացվեց նրա ու մյուս՝ լեգենդ դարձած տղաների անվան հուշարձան. լեգենդար հրամանատարի մայրը տեղում ծառատունկ կատարեց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ ապրիլի 27-ին, Ապրիլյան պատերազմի իսկական հերոս, պատերազմի առաջին զոհերից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Հերոսի ծննդավայր Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-միջոցառում, որտեղ դպրոցի սաները կենդանի երգ-երաժշտությամբ ու ասմունքով հիշեցին ու մեծարեցին ոչ միայն Ք. Սլոյանին, այլև մյուս հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներին՝ Արմենակ Ուրֆանյանին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և մյուսներին։
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գրիգոր Ավագյանը, դպրոցի տնօօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, ովքեր իրենց խոսքում շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ուղղեցին հերոսների մայրերին։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ