Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական «դեժավյու». ի՞նչն է միավորում Սարգսյանին ու Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, սակայն շատ և շատ հարցերում ՀՀ նախկին և ներկա ղեկավարների մոտեցումների, մտքերի և անգամ գործունեության մեթոդների ընտրությունը քաղաքական դեժավյու է առաջացնում: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ ծանր է տանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համեմատությունները, սակայն զուգահեռներն այնքան շատ են և ակնառու, որ դրանց կողքով անցնելը պարզապես անհնար է:
 
Այն, ինչ անում էր ժամանակին Սերժ Սարգսյանը, այսօր նույնությամբ կրկնում է նաև Փաշինյանը: Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ Փաշինյանն իր քայլերը ներկայացնում է թավշյա փաթեթավորմամբ: Տնտեսական քաղաքականության տեսանկյունից Փաշինյանը անշեղորեն հետևում է սարգսյանական ծրագրին, իսկ եթե նույնիսկ փորձում է սեփական մոտիվները մտցնել այդ ծրագրի մեջ՝ ստանում է էլ ավելի բացասական արդյունք: Ժամանակին Սարգսյանը, այսօր արդեն Փաշինյանը՝ փորձում էին կապիտալի վերաձևավորման գործընթաց սկսել՝ թիրախում պահելով խոշոր գործարարներին: Փաշինյանի նոու-հաուն այն է, որ այդ գործընթացում նա չի խորշում ո՛չ ՊԵԿ չսանկցավորված այցելություններից, ո՛չ ԱԱԾ-ին ներգրավելուց, ո՛չ էլ ասֆալտափռման օպերացիաներից: Արդյունքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը համեմվում է հոլիվուդյան մարտաֆիլմերին վայել կադրերով և որպես կանոն՝ վանում ներդրողներին՝ էլ ավելի խորացնելով տնտեսական անկայունությունը: Թե ինչ նորություն է առաջարկում Փաշինյանը տնտեսական քաղաքականության առումով՝ հայտնի է՝ ոչ մի, և այս տեսանկյունից նրան մնում է շարունակել Սարգսյանի կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը:
 
Ինչ վերաբերում է Սարգսյանի և Փաշինյանի նմանություններին ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ապա այստեղ ավելի ճիշտ կլինի փնտրել ոչ թե նմանություններ, այլ երեք տարբերություն: Հավատացնում ենք, որ դա անչափ բարդ գործ է: Ներքին քաղաքականության մեջ այդ նմանությունները առաջին հերթին արտահայտվում են Փաշինյանի կադրային քաղաքականությամբ, երբ բոլոր առանցքային պաշտոններում նշանակվում են նախկին իշխանությունների օրոք կայացած, կամ նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցած անձինք: Մյուս նմանությունը նրանում է, որ Փաշինյանը համառորեն չի ցանկանում հրաժարվել Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունից, չի ցանկանում փոխել ՀՀԿ-ի համար գրված Ընտրական օրենսգիրքը և նույնիսկ ավելին՝ սահամանադրական ուժ է տալիս այն օրենքներին, որոնք ժամանակին առաջարկվել են ՀՀԿ-ի կողմից և իր կողմից հայտարարվել հակասահմանադրական: Փաշինյանը և Սարգսյանը անգամ մտածում են նույն կերպ:
 
Ստորև բերում եմ մի հատված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որը նա ունեցել էր 2017 թվականի դեկտեմբերի 9-ին՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:
 
«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ հա-այնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում»
 
Ծանոթ է, չէ՞: Գրեթե նույնությամբ այս միտքն այսօր կրկնում է Փաշինյանը:
 
Ինչպես և Սարգսյանը, Փաշինյանը նույնպես ցանկանում է «ազատվել» Գագիկ Ծառուկյանից: Թերևս հանգիստ չի տալիս վերջինիս տնտեսական և քաղաքական ազդեցությունը, ի վերջո, Ծառուկյանը եղել և մնում է ԱԺ-ում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը: Անգամ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ ավելի հստակ՝ Քոչարյանի կալանքը, ձեռնտու է թե՛ Սարգսյանին, թե՛ Փաշինյանին:
 
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալ ցանկացող, Ապրիլյան պատերազմում ռուսական հետք տեսնող, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով Փաշինյանն այսօր նույնությամբ վարում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, որը ժամանակին ինքն ու իր թիմը որակում էին պարտվողական: Նույնիսկ Արցախի հարցում Փաշինյանը, պնդելով որ բանակցությունները սկսել է իր և ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, իրականում շարունակում է առաջնորդվել այն նույն մարտավարությամբ, որով որ առաջնորդվում էր Սերժ Սարգսյանը:
 
Ինչպես երևում է, որքան էլ որ Փաշինյանը նեղսրտի իր և երրորդ նախագահի միջև անցկացվող զուգահեռներից, վերջիններս ավելի շատ են, քան Սարգսյանի և իր միջև եղած տարբերությունները…
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումը
Ամենադիտված