5 հայտնիներ, ովքեր նման են տիկնիկի. Առաջին տեղում Լիլի Մորտոն չէ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏիկնիկային գեղեցկություն ունեցող կանանց մասին կարծիքները միանշանակ չեն. ոմանց դուր է գալիս իդեալական ու նուրբ դիմագծերի ու կազմվածքի համադրությունը, ոմանք էլ դա անբնական են համարում:
Մեր այս շարքի հերոսուհիների արտաքին տեսքը շատերի համար է նախանձելի ու ցանկալի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հայտնի գեղեցկուհիների, ովքեր նման են տիկնիկի:
1. Լիլիթ Հովհաննիսյան: Լիլիթ Հովհաննիսյանն ունի բազմաթիվ երկրպագուհիներ, ովքեր ձգտում են նմանվել նրան: Լիլիթի կերպարն այսօր շատ ակտուալ է. նուրբ դիմագծեր, երկար ոտքեր ու հիանալի կազմվածք:
2. Լիլի Մորտո: Ժամանակին Լիլի Մորտոն պարզապես ինսթագրամյան գեղեցիկ ու ցանկալի աղջիկներից մեկն էր: Այսօր նա հայկական եթերի հումորային դեմքերից մեկն է: Նկատեք, որ Լիլին նաև հատուկ տիկնիկի նման է դիրքավորվում՝ լուսանկարվելիս:
3.Սյուզաննա Սեդրակյան: Համարձակ ֆոտոշարքերով հայտնի մոդել Սյուզաննա Սեդրակյանի արտաքին տեսքի վերաբերյալ ևս մի շարք քննարկումներ կարելի է լսել: Սյուզանը հաճախ է ներկայանում անկեղծ լուսանկարներով:
4.Սոֆյա Պողոսյան: Կապույտ աչքեր, բաց գույնի վարսեր, նուրբ քիթ, գեղեցիկ շուրթեր և սլացիկ կազմվածք. դերասանուհի Սոֆյա Պողոսյանի կերպարն այնքան նուրբ է, որ կարելի է նմանեցնել տիկնիկի:
5.Գոգ Մուն: Ֆոտոմոդել Գոգ Մունին կարելի է բարբի տիկնիկի նմանացնել: Ըստ նրա՝ բաց գույնի մազերով իր կերպարն ավելի լիարժեք է դառնում: Նա նշել է, որ իրեն հաճախ են նմանեցնում սլավոնական ազգի ներկայացուցչի: